Իրանի նախագահը զգուշացրել է երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մասին

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Ирана Хасан Рухани на заседании Высшего евразийского экономического совета и глав делегаций приглашенных государств (1 октября 2019). Еревaн
Президент Ирана Хасан Рухани на заседании Высшего евразийского экономического совета и глав делегаций приглашенных государств (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռոհանիի խոսքով՝ Իրանի հարավում ու հարավ-արևելքում կորոնավիրուսի «դելտա» մանրէահիմքի տարածում է նկատվել:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատանում է, չի բացառվում, որ հիվանդության հինգերորդ ալիք լինի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի կոմիտեի նիստում նման կարծիք է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Очередь за вакцинацией у мобильной точки по прививке от коронавируса на Северном Проспекте (6 июля 2021 год). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
Քերոբյանը մտածում է բժշկական զբոսաշրջության մասին. նրան ոգեշնչել են իրանցիների հերթերը

«Հարավային ու հարավարևելան շրջաններում կորոնավիրուսի «դելտա» մանրէահիմքի տարածում է նկատվել։ Իշխանությունը փորձել է կանխել տարածումը, սակայն այդ մանրէահիմքը ներթափանցել է այլ նահանգներ, ու վիճակը նախորդ շաբաթների համեմատությամբ նկատելիորեն վատացել է»,-ասել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով՝ չնայած օրական 500 հազար քաղաքացիների պատվաստելու հնարավորությանը, պետք է հետևել նաև վիրուսի տարածումը կանխելուն ուղղված հորդորներին:

«Հնարավոր է՝ հինգերորդ ալիքն արդեն սկսվել է», - ասել է նախագահը:

Կորոնավիրուսով վարակվելու թվերն աճում են. արտասահմանցիները կպատվաստվեն նոր կարգով

Ապրիլի սկզբին Իրանի իշխանությունը հայտնել էր COVID-19-ի չորրորդ ալիքի մասին։ Իրանում COVID-19 վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3,3 միլիոնի, ապաքինվել է ավելի քան 3 միլիոն մարդ:

Լրահոս
0