Իսահակյան գյուղում սիբիրյան խոցով վարակվածների թիվն ավելացել է. վերջին 2–ը կանայք են

© Sputnik / Armenuhi MkhoyanИнфекционная больница в Гюмри
Инфекционная больница в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
Բաժանորդագրվեք
Օջախն ու ախտորոշումը նույնն է: Մարդիկ հիվանդ անասունի միսը գնել են հարևանից, մշակել ու վարակվել:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի-Sputnik. Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցն ընդունել է սիբիրյան խոց ախտանիշով ևս 2 հիվանդի: Նրանք կանայք են, որոնք հիվանդ կենդանու միսը գնել ու մշակել են:  Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի խոսքով` վերջիններս  փորձել են թաքցնել իրենց մոտ առաջ եկած ախտանիշը և զբաղվել են ինքնաբուժությամբ։ Կանայք բժշկի դիմել են բավական ուշ, երբ հասկացել են, որ իրենց վիճակը գնալով բարդանում է:

«Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Խոցերը գտնվում են վերին վերջույթներին՝ մատների վրա: Բավական խոր վերքեր են: Տնային բուժում են արել՝ ինչ մտքներով անցել է,  ու երբ արդեն խոցը մեծացել է, վախեցել են, նոր դիմել են մեզ: Եթե շուտ դիմեին` ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,-նշեց Աստղիկ Բեյբությանը՝ խորհուրդ տալով բնակիչներին չփորձել զբաղվել ինքնաբուժությամբ։

Նա շեշտեց, որ տնային պայմաններում խոցը չի բուժվում՝ համապատասխան բուժում չստանալու դեպքում այն գնալով մեծանում ու տարածվում է:

Самоубийство в Гегаркунике - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Իսահակյան գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել. այդտեղ սիբիրյան խոց էր հայտնաբերվել

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը տեղեկացրեց նաև, որ այս պահին հիվանդանոցում բուժում են ստանում սիբիրյան խոցով վարակված  8 հիվանդ:

«Ավելի վաղ ընդունված հիվանդների վիճակը միջինից անցել է ավելի թեթևի: Մոտ օրերս նրանք դուրս կգրվեն»,–ասաց նա:

Հիշեցնենք՝ Իսահակյան գյուղում սիբիրախտ հիվանդության պատճառով խոշոր և մանր եղջերավոր կենդանիների անկումներ են արձանագրվել:

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս  մեկ  հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց: 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» կողմից  Իսահակյանում հսկողություն է իրականացվում:

Անասունին մորթել և վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է. մանրամասներ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала