Խնդրում եմ հաջորդ նիստին ծրարով գալ. Հրայր Թովմասյանը` Տիգրան Մուկուչյանին

© Sputnik / Asatur YesayantsПредседатель ЦИК Тигран Мукучян по окончании брифинга (20 июня 2021). Еревaн
Председатель ЦИК Тигран Мукучян по окончании брифинга (20 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը նկատեց` լուսանկարում հստակ երևում է, որ ծրարը թափանցիկ է և միացավ Թովմասյանի խնդրանքին:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին իր հետ բերել ծրար ու քվեաթերթիկ: ՍԴ դատավորները սատարեցին իրենց գործընկերոջը։

Арам Вардеванян во время брифинга блока Айастан (9 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
«Հայաստան» դաշինքը պահանջում է հրապարակել ընտրություններին քվեարկած զինծառայողների ցուցակը

Բանն այն է, որ ընտրությունների ժամանակ խախտումների մասին ապացույցներ ներկայացնելիս «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը գործին կցել էր լուսանկարներ, որոնցում երևում էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ օգտագործված ծրարները։

Նրա համոզմամբ՝ այդպես քվեարկության գաղտնիությունը խախտվել է, ինչի հետևանքով կարող էին ուղղորդել ընտրողներին։

«Եթե ծրարները և քվեաթերթիկները պահպանվել են, խնդրում եմ հաջորդ նիստին բերեք»,-ասաց Թովմասյանը` դիմելով ԿԸՀ ղեկավարին:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը նկատեց, որ լուսանկարում հստակ երևում է, որ ծրարը թափանցիկ է և միացավ Թովմասյանի խնդրանքին:

ՍԴ նախագահը մերժեց. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա չի հարցաքննվի

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

Նրանք պահանջում են կա՛մ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

Լրահոս
0