Վթար Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում. կա մեկ զոհ, մեկ տուժած

© Sputnik / Andranik GhazaryanАвтотрасса Ереван-Севан
Автотрасса Ереван-Севан - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կա զոհ և տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Нуждающаяся в капитальном ремонте межобластная дорога Тавуш-Лори  - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Խոշոր վթար Տավուշում․ կան վիրավորներ

Կայքի տեղեկություններով` ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Honda Elysion մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1–ին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Մահվան ելքով ՃՏՊ Երևանում. վթարից հետո վրաերթի են ենթարկել բենզալցակայանի աշխատակցին

Լրահոս
0