Ինչո՞ւ է ՔԿՀ–ներում ընդդիմությունն ավելի շատ ձայն հավաքել. «Պատիվ ունեմ»–ի վարկածը

© Sputnik / Aram NersesyanЖенская тюрьма
Женская тюрьма - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Բաժանորդագրվեք
Հարությունյանը նաև հավելեց, որ անձամբ ճանաչելով Ռուստամ Բադասյանին, վստահ է, որ նա նման բան երբեք թույլ չէր տա։ Բայց նրա ներկայացրած քաղաքական թիմի մյուս անդամների մասին հակառակ կարծիքին է։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ինչպես է ստացվել, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմությունն ավելի շատ ձայն է ստացել, քան այլ վայրերում։

Այս հարցն այսօր ՍԴ-ում շարունակվող ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցի քննությանը բարձրացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Давид Арутюнян во время обсуждения по избирательному кодексу в Парламенте (5 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Վստահ եմ` ՍԴ-ն կընտրի երկրորդ ճանապարհը. Դավիթ Հարությունյանը դատարանին 2 ուղի առաջարկեց

«Մենք չենք կարող քարոզիչներ ուղարկել ՔԿ հաստատություններ, և այդ մարդիկ ինֆորմացիա ստանում են բավական միջնորդավորված։ Վստահ եմ` դուք էլ քարոզիչներ չեք ուղարկել այնտեղ»,– ասաց Հարությունյանը` դիմելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ով ՍԴ–ում հանդես է գալիս որպես ՔՊ ներկայացուցիչ։

«Քարոզիչներ չգնացին ու հանկարծ պարզվեց, որ ընդդիմությունը շատ ավելի շատ ձայն ստացավ ՔԿՀ–ում։ Իսկ որտեղ քարոզիչներ կային երկու կողմից հանկարծ լրիվ այն պատկեր է։ Պատասխանը պարզ է. որովհետև դուք քարոզիչներին ճնշեցիք, որովհետև դուք քարոզիչներին հետապնդեցիք և դրա համար հասարակությունում` ՔԿՀ–ից դուրս, եղավ այլ պատկեր»,– ասաց Հարությունյանը։

«Հայոց հայրենիք» կուսակցությունը անվճար 90 րոպե եթերաժամից օգտագործել է 13-ը

Բադասյանը հիշեցրեց, որ ընդդիմությունն իրենց մեղադրում է վարչական ռեսուրսի կիրառման համար ու հարցրեց` ինչպես է, որ ՔԿՀ–ներում վարչական ռեսուրս չի կիրառվել։

«Պատիվ ունեմ»– ի ներկայացուցիչը պատասխանեց. «Որովհետև ՔԿ հաստատություններում ընտրողների թիվն այդքան մեծ չէ»։

Правительство Армении в защитных медицинских масках во время заседания (21 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում` մեկ հարց

Հարությունյանը նաև հավելեց, որ անձամբ ճանաչելով Ռուստամ Բադասյանին, վստահ է, որ նա նման բան երբեք թույլ չէր տա։ Բայց նրա ներկայացրած քաղաքական թիմի մյուս անդամների մասին հակառակ կարծիքին է։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու քննում են նույն նիստում։

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։

Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի. ԿԸՀ–ն բավարարել է միջնորդությունը

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала