Դալմայի այգիներում ապօրինի շինություններ են ապամոնտաժվում

Ավելի վաղ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ։

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դալմայի այգիներում։

Դավթաշեն վարչական շրջանում շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Ինչպես են Դավթաշենում ապամոնտաժում ապօրինի կառույցները. տեսանյութ

Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

Ապօրինի շինությունների հարցն առկա է նաև Երևանի մյուս վարչական շրջաններում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала