Երգչուհի Մաքսիմի վիճակը կրկին վատացել է. նրա թոքերում թարախաբորբոքային պրոցես է սկսվել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել ֆոտոբանկПевица МакSим (Марина Абросимова)
Певица МакSим (Марина Абросимова) - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
Երգչուհին հոսպիտալացվել էր մոտ մեկ ամիս առաջ։ Բժիշկները թոքաբորբ էին ախտորոշել, որից հետո նրան արհեստական կոմայի մեջ էին գցել։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Երգչուհի Մաքսիմի (Մարինա Աբրոսիմովա) վիճակը կրկին վատացել է, երբ բժիշկներն արհեստական կոմայի մեջ են գցել նրան։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով երգչուհու ընկերուհիներին։

Певица MакSим (Марина Абросимова) на музыкальной промо-акции (11 апреля 2018). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
«Մաքսիմը գիտակցության չի եկել». երգչուհու ներկայացուցիչը հերքել է նրա խոստովանահորը

Նախորդ շաբաթ երգչուհու առողջական վիճակում դրական տեղաշարժ էր նկատվել։ Բժիշկները նույնիսկ փորձել էին նրան դուրս բերել արհեստական կոմայից, նա սկսել էր գիտակցության գալ, բայց հետո Մաքսիմի վիճակն ավելի է վատացել, և բժիշկները ստիպված են եղել նրան կրկին արհեստական կոմայի մեջ գցել:

«Նա նորից կրիտիկական վիճակում է»,– ասել են ընկերուհիները։

«Կոմսոմոլսկայա պրավդան» նշում է, որ երգչուհուն կրկին համակարգչային տոմոգրաֆիա են արել և արյան անալիզ վերցրել. հետազոտությունը ցույց է տվել, որ նրա թոքերում թարախաբորբոքային պրոցես է սկսվել, ամենայն հավանականությամբ` սեպսիս։

Տասից մեկն է ողջ մնում. երգչուհի Մաքսիմի վիճակը ծայրահեղ ծա՞նր է

Սեպսիսը ծանր վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է թարախային բորբոքման տեղային օջախից արյան հունի, ավշային ուղիների, այնտեղից հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։

«Բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրա վիճակը բարելավվի»,- ընդգծել է երգչուհու ընկերուհին:

Հիշեցնենք, որ երգչուհուն հոսպիտալացնելու մասին հայտնի դարձավ հունիսի 16-ին։ Սոցցանցերի իր էջերում նա պատմել էր, որ դեռ հունիսի 11-ին իրեն վատ է զգացել, սակայն COVID-19-ի թեստը բացասական է եղել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բժիշկները ստիպված են եղել նրան գցել արհեստական կոմայի մեջ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала