Մասիս-Էջմիածին հատվածում գնացքն ավտոմեքենայի է բախվել, բեռնատարի վարորդը փախել է

© Sputnik / Arpi BeglaryanПоезд. Железная дорога
Поезд. Железная дорога - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
«Հարավկովկասյան երկաթուղին» ավտովարորդներին կոչ է անում իրենց առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենայի։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Մասիս-Էջմիածին հատվածում։

«Բեռնատար ավտոմեքենայի վարորդը չարտոնված անցումով փորձել է հատել երկաթուղային գծերը էլեկտրագնացքի դիմաց, ինչի հետևանքով գնացքը հարվածել է մեքենայի թափքին: ՃՏՊ-ի մեղավոր վարորդը փախել է պատահարի վայրից: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է հանրապետության իրավապահ մարմիններին»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀԿԵ-ն այս տարի կթարմացնի Հայաստանի բոլոր լոկոմոտիվներն ու երկաթուղային կայանները. նախարար

«Հարավկովկասյան երկաթուղին» ավտովարորդներին կոչ է անում իրենց առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

Երևանի 18-ամյա բնակիչներ են բռնվել երկաթուղու մալուխի գողության փորձի ժամանակ. ՀԿԵ–ի կոչը

Ընկերությունը հորդորում է նաև չօգտագործել անօրինական անցումներ և գծերը հատել միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում:

Երևան-Գյումրի ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ավտոմեքենային

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала