Մոսկվայում մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն Ռաշադ Գյանջինսկուն

© Sputnik / Алексей Мальгавко /  / Անցնել մեդիապահոցТюремная наколка на руках
Тюремная наколка на руках  - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննիչները պարզում են Ռաշադ Իսմայիլովի մասնակցությունը Ռուսաստանի մայրաքաղաքի տարածքում կատարված հանցագործություններին:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Քրեական հեղինակություն Ռաշադ Իսմայիլովին (քրեական աշխարհում հայտնի է որպես Ռաշադ Գյանջինսկի) Մոսկվայում մեղադրանք են առաջադրել հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք գրավելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Осужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Հայ քրեական հեղինակություններին Ուկրաինայից Հայաստան են արտաքսել

Հետաքննության տվյալներով՝ Իսմայիլովը 2013 թ․-ից սկսած յոթ տարի շարունակ «օրենքով գող» է եղել։

«Իսմայիլովի նկատմամբ քննվել է նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքի 210.1 հոդվածով («Հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելը») նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործը, որի շրջանակներում հաստատվել է նրա մասնակցությունը 2009 թվականին կատարված սպանությանը»,-լրագրողներին ասել է ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:

Արդյունքում Իսմայիլովի գործողություններին լրացուցիչ որակավորում է տրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն) և 222-րդ հոդվածի 1-ին մասով («Զենքի ապօրինի շրջանառություն») նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Հաստատվել է, որ 2009 թ․-ի մայիսի 13-ի երեկոյան Իսմայիլովը հանցակցի հետ միասին եկել է Իզմայլովսկի խճուղու սրճարաններից մեկի մոտ, որտեղ հրազենից կրակել է ավտոմեքենայի վրա: Արդյունքում երկու տղամարդ է սպանվել։ Քննության վարկածով՝ հանցագործության դրդապատճառը վրեժխնդրությունն է եղել՝ անձնական անբարյացակամ հարաբերությունների հողի վրա․ Իսմայիլովը կարծում էր, որ տուժողները մեղսակից են իր մտերիմ ծանոթի սպանությանը:

Չեխ իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Վիտալի Ավդիյանին

Այժմ քննիչները պարզում են Իսմայիլովի մասնակցությունը Ռուսաստանի մայրաքաղաքի տարածքում կատարված այլ հանցագործություններին։

Լրահոս
0