Երևանի տարածքում ինքնակամ կառույցները քանդելու համար բավարար կլինի քաղաքապետի որոշումը

© Sputnik / Asatur YesayantsМэр Еревана Айк Марутян
Мэр Еревана Айк Марутян - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2021
Բաժանորդագրվեք
Որոշումը չի վերաբերում այն դեպքերին, եթե ինքնակամ շինությունը ճանաչվել է օրինական մինչև 2021 թվականի հունվարի 31-ը քաղաքացու կողմից ներկայացված դիմումի հիման վրա:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն այսուհետ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից: Երևանի ավագանին նման որոշում կայացրեց այսօր հրավիրված արտահերթ նիստում։

Դավթաշեն վարչական շրջանում շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Ինչպես են Դավթաշենում ապամոնտաժում ապօրինի կառույցները. տեսանյութ

Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու 42 անդամների մասնակցությամբ. կողմ քվերակեցին 39–ը, դեմ`0, ձեռնպահ`2։

Մասնավորապես`Երևանի ավագանին, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, որոշեց.

1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբեր 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» N315-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

2) 2-րդ կետը լրացնել նոր 8-րդ ենթակետով.

Կրիմինալ խմբավորումներ են գործում. քաղաքապետը՝ Երևանում ապօրինի շինարարության մասին

8–րդ ենթակետում նշվում է, որ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն անկախ ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից, կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ:

Oրինական ճանաչված ինքնակամ շինությունների և դրանցով ծանրաբեռնված հողամասերի տնօրինումն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով միայն այն դեպքում, եթե ինքնակամ շինությունը ճանաչվել է օրինական մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներկայացված դիմումի հիման վրա:

Երևանյան կրիմինալը. ապամոնտաժվել են ապօրինի կրպակներ, Աջափնյակի ղեկավարը հրաժարական է տվել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала