Նախագահն ընդունել է ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին ու ՊՊԾ պետին

© Photo / official site of the President of RAРуководители полиции, СНБ и СГБ Армении
Руководители полиции, СНБ и СГБ Армении - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2021
Արմեն Սարգսյանն առանձնապես կարևորել է, որ իրավապահ մարմինները գործեն առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանին: Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։

© Photo / official site of the President of RAՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
Նախագահն ընդունել է ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին ու ՊՊԾ պետին - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Շնորհավորելով նրանց օրերս բարձր կոչումների արժանանալու առթիվ և հետագա հաջողություններ մաղթելով պատասխանատու գործունեության մեջ՝ նախագահ Սարգսյանը ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ղեկավարներից հետաքրքրվել է ոլորտների աշխատանքների ընթացքով ու խնդիրներով: Անդրադարձ է կատարվել հանրապետությունում հասարակական և իրավական կարգի պահպանության, ազգային անվտանգության ոլորտներին վերաբերող հարցերի:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր փուլ էին մեր երկրի կյանքում: Միևնույն ժամանակ, նշելով, որ դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, նախագահն առանձնապես կարևորել է, որ իրավապահ մարմինները գործեն առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала