Տարօրինակ իրավիճակ. բուքմեյքերների գրասենյակները փակվում են, եկամուտները` ավելանում

Рулетка - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2021
Բաժանորդագրվեք
Վերջին 3 տարում Հայաստանի տարածքում հարյուրավոր խաղասրահներ ու բուքմեյքերական գրասենյակներ են փակվել։ Դրանց վճարած հարկերը 2018թ.–ին եղել են 2.8, 2020թ.-ին` 4.5 մլրդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Վերջին 3 տարում Հայաստանում խաղասրահների ու բուքմեյքերական գրասենյակների թիվը կրճատվել է հարյուրներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2018
Փաշինյանը ջնջում է բուքմեյքերական «ստավկաներով» նկարված թվերը

Այսպես. 2018թ.–ին դրանց թիվը Հայաստանում եղել է 455, 2021թ–ի հունիսի դրությամբ` 45–ը։ Այլ կերպ ասած` 2018թ.–ից առայսօր դրանց թիվը նվազել է 10 անգամ կամ 410–ով:

Սա թերևս պայմանավորված է «Վիճակախաղերի մասին» օրենքում 2020թ.–ի նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով։

Այս օրենքը, հիշեցնենք, 2 տարի առաջ Հայաստանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց, խաղասրահների աշխատակիցներն իշխանություններից պահանջում էին չզրկել իրենց հանապազօրյա հացից։

Բանն այն է, որ օրենքով ի թիվս այլ խստացումների ու սահմանափակումների` նախատեսվում էր փակել նաև այն բուքմեյքերական կետերն ու խաղասրահները, որոնք գտնվում են կրթական ու մշակութային օջախների մոտ։ Երևանում սահմանվել է 150, մարզային կենտրոններում ու զբոսաշրջային համայնքներում` 100, մյուս համայնքներում` 50 մետր թույլատրելի հեռավորություն։

Առաջարկվում է լրատվական կայքերից ցերեկվա ժամերին վերացնել վիճակախաղերի գովազդները

Այս առումով հատկանշական է, որ 2018թ.–ից մինչ օրս փակված 410 գրասենյակների ու խաղասրահների կեսից ավելին` 212–ը, փակվել են հենց օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 2020թ.–ի նոյեմբերից 2020թ.–ի հունիսն ընկած ժամանակահատվածում։

  2018թ. 2019թ.

2020թ.

(մինչև հոկտեմբեր)

2020թ.–ի նոյեմբերից

2021թ.–ի հունիս

Դիջիգեյմ 158 122 74 7
Սոֆթ Կոնստրակտ 156 56 50 17
Գուդվին Բետ 141 141 133 21
Կաբարկո 0 0 0 0

«Օրենքում կատարված լրացումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպիչներն օրենքի պահանջին չհամապատասխանող խաղասրահներւմ գործունեությունը դադարեցրել են սեփական նախաձեռնությամբ»,– հարցի վերաբերյալ հայտնեցին ՊԵԿ–ից` միաժամանակ արձանագրելով, որ խաղասրահների տեղակայման վայրերի` օրենքին համապատասխանելու ուսումնասիրությունը կատարում է ֆինանսների նախարարությունը, վերահսկողությունը` ՊԵԿ–ը` տեղում ստուգումներ իրականացնելու միջոցով։

Офис букмекерской конторы - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2021
ՀՀ կառավարությունը դպրոցին պատկանող տարածքը վաճառում է խաղային բիզնեսի խոշոր ընկերությանը

«Ներկայում օրենքի խախտմամբ խաղասրահներ հայտնաբերված չեն»,– հայտնեցին ՊԵԿ–ից։

Բայց մինչ կառավարությունը փորձում է վերահսկելի դարձնել վիճակախաղերը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ դրանք տեղափոխվում են շատ ավելի անվերահսկելի տարածք` օնլայն հարթակ։

Այս տարի փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը խոստովանել էր, որ վիճակախաղերի ու շահումով խաղերի իրական ֆինանսական հոսքերը վերահսկելու համար ՊԵԿ–ը չունի բավարար գործիքներ։

Այն մասին, որ գրասենյակների փակվելը որևէ կերպ չի ազդել վիճակախաղերի ու տոտալիզատորների բիզնեսում ներգրավված ընկերությունների եկամուտների վրա, վկայում են հենց ՊԵԿ–ի կայքում հրապարակված տվյալները։

Դրանց համաձայն` այս բիզնեսում ներգրավված բոլոր ընկերությունները ներառված են ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Բացի այդ, դրանց գրասենյակները փակվել են, իսկ եկամուտները, հակառակը` աճել։

  2018թ. 2019թ. 2020թ. 2021թ.–ի

առաջին եռամսյակ

Դիջիգեյմ 1 111 318 000 463 504 000 1 029 307 000 64 804 000
Սոֆթ Կոնստրակտ  1 038 175 000 871 469 000 3 368 415 000 1 345 964 000
Գուդվին Բետ Խոշոր հարկատու չի հանդիսացել խոշոր հարկատու չի հանդիսացել 926 262 000 48 774 000
Կաբարկո 655 677 000 160 036 000 1 743 568 000 433 361 000    

Այսպես, օրինակ, «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը 2018թ.–ին իր 158 գրասենյակների աշխատանքից 1 մլրդ 38 մլն դրամ հարկ է վճարել, իսկ 2021թ.–ի միայն առաջին եռամյակում` ունենալով ընդամենը 7 գրասենյակ` վճարել է 1 մլրդ 346 դրամ հարկ։

«Գուդվին–Բետ»–ը մինչև 2020թ.–ը 1000 խոշոր հարկատուների ցանկում չի էլ եղել, թեև 141 գրասենյակ է ունեցել։ 2020թ.–ին 133 գրասենյակներով վճարել է 926 մլն դրամ, իսկ 2021թ.–ի առաջին եռամսյակում` 21 գրասենյակներով` 48 մլն 774։

Игрок в карты - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
ՊԵԿ–ը չի կարողանում լիովին վերահսկել վիճակախաղերի ու շահումով խաղերի ֆինանսական հոսքերը

Բայց ամենահետաքրքիրը «Կաբարկո» ընկերության հարկային վիճակագրությունն է։ Ի սկզբանե չունենալով ոչ մի գրասենյակ, այս ընկերությունը 2018թ–ին վճարել է 655, 6 մլն դրամ հարկ, 2020–ին` 1 մլրդ 743 մլն դրամ, իսկ 2021–ի առաջին եռամսյակում` 433 մլն դրամ։

Ի դեպ, նշենք, որ «Կաբարկոն» Հայաստանում ներկայացնում է Adjarabet–ը և կազմակերպում է բացառապես օնլայն վիճակախաղեր ու շահումով խաղեր։

Ընդհանուր հաշվով` 2018թ.–ից 2021թ.–ը հիշյալ ընկերությունների հարկերը 2 .8 մլրդ դրամից հասել են 4.5 մլրդի։

Նշենք, որ ֆինանսնեերի նախարարության տվյալներով` ներկայում Հայաստանում վիճակախաղերով զբաղվում են միայն վերոհիշյալ 4 ընկերությունները`«Դիջիգեյմ» ՍՊԸ–ն, որը նախկինում կոչվում էր «Ինտեր լոտո», «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ–ն` նախկինում «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ, «Գուդվին Բետ» ՍՊԸ–ն և «Կաբարկո» ՍՊԸ–ն, որը նախկինում կոչվում էր «Սաբարկո»։

Հայկական խաղադրույքներ. ինչքան գումար են կորցրել հայերը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала