https://armeniasputnik.am/20210714/ax-qartuxar-armen-0grigoryan-nor-pashton-28276501.html
Արմեն Գրիգորյանն այլևս ԱԽ քարտուղարը չէ. նա նոր պաշտոն ունի
Արմեն Գրիգորյանն այլևս ԱԽ քարտուղարը չէ. նա նոր պաշտոն ունի
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Արմեն Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ արտաքին գործերի նախարար։ 14.07.2021, Sputnik Արմենիա
2021-07-14T10:20+0400
2021-07-14T10:20+0400
2021-07-14T15:44+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/11/27583327_0:0:1600:904_1920x0_80_0_0_465956af48f065070f46d5bf61e580e7.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/11/27583327_0:0:1600:1006_1920x0_80_0_0_056962cd1c9255478299c678cebc0515.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան, արմեն գրիգորյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Արմեն Գրիգորյանն այլևս ԱԽ քարտուղարը չէ. նա նոր պաշտոն ունի
10:20 14.07.2021 (Թարմացված է: 15:44 14.07.2021) Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Արմեն Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ արտաքին գործերի նախարար։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արմեն Գրիգորյանը ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Գրիգորյանը ստացել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ», - գրված է համապատասխան հրամանագրում։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Արմեն Գրիգորյանը նշանակվելու է արտաքին գործերի նախարար։
Այժմ ԶԼՄ-ում տարածվում են տեղեկություններ հնարավոր մյուս փոխնախարարների մասին։
Շրջանառվում են Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի և Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանի անունները։
Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները։
Հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից: