Թուրք քաղաքական գործիչը կոչ է արել անվանումներից հանել «հայկական» ու «հունական» բառերը

© Sputnik / Dmitrii PisarenkoРазвалины армянской церкви в Ани
Развалины армянской церкви в Ани - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայում հայկական ու հունական եկեղեցիներ են պահպանվել, ազգային փոքրամասնություններն ունեն իրենց դպրոցներն ու մշակույթի այլ օջախները, սակայն այդ ամենը որոշ քաղաքական գործիչների սրտով չէ:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Թուրքական ծայրահեղ ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուսթաֆա Դեստիչին կոչ է արել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների եկեղեցիների ու դպրոցների անվանումներից հեռացնել «հունական» ու «հայկական» բառերը: Տեղեկությունը հայտնում է «Ստամբուլի գայլ» Тelegram-ալիքը։

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է անել ի պատասխան Հունաստանի գործողությունների, որը երկրի թուրքական փոքրամասնությանն անվանում է «մահմեդական», ոչ թե «թուրքական»:

Թուրքիա–Հունաստան նոր սկանդալ է հասունանում. Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

«Մեծ միասնության» կուսակցությունը թուրքական ծայրահեղ ազգայնական քաղաքական կուսակցություն է, որը ստեղծվել է 1993 թվականի հունվարի 29-ին։ Գաղափարախոսությամբ մոտ է «Գորշ գայլեր» կազմակերպությանը։

Լրահոս
0