Տիգրան Մուկուչյանը հիվանդանոց է տեղափոխվել. բժիշկները սուր ինֆարկտ են ախտորոշել

© Asatur YesayantsПредседатель ЦИК Тигран Мукучян покидает зал по окончании брифинга (20 июня 2021). Еревaн
Председатель ЦИК Тигран Мукучян покидает зал по окончании брифинга (20 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Sputnik Արմենիային պատմեց, որ վատ է զգացել ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ՝ հուլիսի 14–ին, սուր ինֆարկտով հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ սիրտը ստենդավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց հենց ինքը Մուկուչյանը։

Նա պատմեց, որ երեկ երեկոյան վատ է զգացել ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Նորք–Մարաշ սրտաբանական կենտրոն։

Այնտեղ սուր ինֆարկտ է աշխտորոշվել։ Մուկուչյանին վիրահատել են։ Այժմ նա հիվանդասենյակում է և իրեն նորմալ է զգում։

Բացարձակ ու լկտի սուտ է․ Տիգրան Մուկուչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի մասին

 

Լրահոս
0