«Տնտեսվարողների հետ չի քննարկվել». Քերոբյանն ասաց` ինչու են հանքատերերի տուրքը բարձրացնում

© Sputnik / Aram NersesyanГрузовой автомобиль на руднике Зангезурского медно-молибденового комбината
Грузовой автомобиль на руднике Зангезурского медно-молибденового комбината - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Վահան Քերոբյանը նշեց, որ նոր տուրքի սահմանման համար որպես հիմք վերցրել են պղնձի և մոլիբդենի խտանյութերի շուկայական գինը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Մոտ ապագայում պղնձի գների անկում չի նախատեսվում, ավելին` ներկայիս 9300 դոլարի փոխարեն 15 000 դոլարի կարող է հասնել դրա գինը։ ԱԺ–ում հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով Հայաստանից արտահանվող պղնձի և մոլիբդենի խտանյութերի ու դրանց հարակից ապրանքների նկատմամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող նոր տուրքին։ Նշենք, որ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ է քննարկում օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։

Рудник Зангезурского медно-молибденового комбината - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
Հայաստանի ընդերքը պետությանն է. կառավարությունը բարձրացնում է հանքատերերի տուրքերը

Նրա խոսքով` արտահանման լրացուցիչ տուրքը կսահմանվի միջազգային շուկայում պղնձի ու մոլիբդենի՝ այդ պահին առկա գների 15 տոկոսի չափով և կլինի փոփոխական։ Քերոբյանը վստահեցնում է` փոփոխությունը չի կարող այնպիսի վնաս պատճառել, որը կանդրադառնա հանքարդյունաբերողների բնականոն աշխատանքի վրա։

«Այսօրվա ռոյալթիների գործող համակարգը բավարար չափով չի պաշտպանում և պահպանում ընդերքից ստացված եկամուտների հավասարաչափ բաշխումը ՀՀ քաղաքացիների միջև։ Բացի այդ, շուկայում ստեղծված գերբարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որ ՀՀ–ն կիրառի նման տուրք` միաժամանակ բյուջեի համար անհրաժեշտ մուտքեր ապահովելով»,–ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` պղնձի գները անցած տարվա 6000 դոլար 1 մետրիկ տոննայի դիմաց այժմ 9200-9300 դոլարի սահմանում են, իսկ մոլիբդենի գները նախորդ տարվա 24 000-ի փոխարեն 41 000 դոլարի սահմանում են։ Նախարարի պաշտոնակատարը հավելեց` պղնձի գները բարձր են տարեսկզբից և, ըստ էության, տնտեսվարողներն «այդ բարենպաստ միջավայրը վայելում են» արդեն բավական երկար ժամանակ։

Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ

Քերոբյանը հայտնեց` նմանատիպ քայլեր են արվել նաև ՌԴ–ում, Չիլիում։ Բացի այդ, արդյունքում մինչև տարեվերջ ՀՀ բյուջեն կստանա լրացուցիչ 30 մլրդ դրամի եկամուտ։

Նա հավելեց, որ, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2019-ին մեծ վնաս է ցույց տվել, իսկ 2020-ին մաքուր շահույթը 820 մլն է ցույց տվել, ինչը ծիծաղելիորեն փոքր թիվ է։ Իսկ իրենք, ըստ Քերոբյանի, նոր տուրքի սահմանման համար որպես հիմք վերցրել են պղնձի և մոլիբդենի խտանյութերի շուկայական գինը։

«Նախորդ 30 տարիներին ընդերքը կեղեքվել է, ուստի պետք է քայլեր իրականացնենք այս ուղղությամբ։ Նախագիծը չի քննարկվել տնտեսվարողների հետ, քանի որ այնքան ակնհայտ գործողություն ենք անում, որ քննարկման կարիք չկա»,–ասաց Քերոբյանը։

Ի դեպ, 24 ժամվա ընթացքում կլինի նախագծի երկրորդ ընթերցումը։

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ցեմենտի ու կլինկերի ներկրման տուրքեր սահմանող նախագիծը

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով 2014-16թթ.–ին եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ադմինիստրատիվ տնօրենը, ապա՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, Sputnik Արմենիայի հետ զրույցում չի բացառել, որ օրենքի ընդունումը կարող է ոլորտի ընկերությունների կործանման պատճառ դառնալ։ Նրա խոսքով` իրենք կա՛մ չեն հաշվարկել, կա՛մ միտումնավոր են գնում այս քայլին, քանի որ այդ տուրքն ավելացնելով՝ կառավարությունն «ուտում է» հանքարդյունաբերողների հիմնական շահույթը։

Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала