Հաքերները լրտեսական ծրագիր են վաճառել կառավարություններին. «զոհեր» են գտել նաև Հայաստանում

© Pixabay / tookapicМолодой человек перед компьютером
Молодой человек перед компьютером - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Լրտեսական ծրագրերը նախատեսված են համակարգիչներ, հեռախոսներ, ցանցային ենթակառուցվածքներ «կոտրելու» համար։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Իսրայելական «Candiru» ընկերությունը տարբեր երկրների կառավարություններին լրտեսական ծրագրեր է վաճառել, որոնցից տուժել են նաև Հայաստանի բնակիչները։ Այդ մասին ասվում է «Microsoft»-ի զեկույցում: 

«Microsoft»-ի և «The Citizen Lab»–ի համատեղ հետաքննությունը վկայում է, որ «Candiru»-ն իսրայելական գաղտնի ընկերություն է, որը լրտեսական ծրագրեր է վաճառում բացառապես կառավարություններին (պետական հաստատություններ) համակարգիչներ, հեռախոսներ, այլ սարքեր և ցանցային ենթակառուցվածքներ «կոտրելու» համար:

Google,американская интернет-компания  - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Google-ը փոխում է համացանցում տեղեկություն որոնելու սկզբունքները

Նրանց լրտեսական ծրագրերը կարող են վարակել և վերահսկել «iPhone»–ը, «Android»–ը, «Mac»–ը, PC–ին ու ամպային հաշիվները։

Բացահայտվել է ավելի քան 750 կայք, որոնք կապված են «Candiru» լրտեսական ենթակառուցվածքների հետ, դոմեններից շատերը քողարկվում են իրավապաշտպան կազմակերպությունների անվան տակ, ինչպիսիք են «Amnesty International»-ը, «Black Lives Matter» շարժումը։

Հետաքննության շրջանակներում «Microsoft»-ը առնվազն 100 «զոհ» է հայտնաբերել Պաղեստինում, Իսրայելում, Իրանում, Լիբանանում, Եմենում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում, Հայաստանում և Սինգապուրում: Նրանց թվում իրավապաշտպաններ, այլախոհներ, լրագրողներ, ակտիվիստներ և քաղաքական գործիչներ կան։

Օրինակ ՝ Հայաստանում կեղծել են «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կայքը։ Իրական հասցեն` armenpress.am, կեղծը` armenpress[.]net:

Միաժամանակ նշվում է, որ վնասակար ծրագրից տուժածների նույնականացումը չի նշանակում, որ այդ երկրի իշխանությունները «Candiru»-ի հաճախորդ են: Նրանք կարող էին թիրախ դառնալ այլ պետությունից հարձակվելու համար։

Ենթադրյալ հաճախորդների թվում նշվում են Ուզբեկստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գործող կառավարական հաստատությունները:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала