00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական երկինքը՝ արաբական ձեռքերում

© Sputnik / Asatur YesayantsBoeing 737–800 авиакомпании Armenia на взлетной полосе международного аэропорта "Звартноц"
Boeing 737–800 авиакомпании Armenia на взлетной полосе международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Բաժանորդագրվել
Նման օրինակ աշխարհում չկա. ինչպես արաբական լոուքոսթերը կփոխի հայկական ավիացիան։

ՀՀ իշխանությունների կողմից Air Arabia–ի հետ ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին համաձայնագիր կնքելու տեղեկությունը շատերի համար անսպասելի էր։ Եվ ոչ այն պատճառով, որ նման որոշում է վերջապես կայացվել 8 տարի անց, իսկ «բաց երկնքի» քաղաքականությունը ձախողվել է։ Այլ իրավիճակի անհեթեթ լինելու պատճառով` հայկական ավիացիան վստահել են արաբական ընկերությանը։

Работники аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում տարվա 2–րդ եռամսյակում ուղևորահոսքն աճել է 85 %-ով

Եվ այսպես, Հայաստանն առաջին երկիրն է դարձել, որը թույլ է տվել օտարերկրյա լոուքոսթերին դառնալ ազգային ավիափոխադրողի համահիմնադիր։ Վերջին տարիների ընթացքում նման երկրորդ օրինակ չեն հիշում ոլորտի նույնիսկ փորձառու և բանիմաց մասնագետները։ Նման քայլով երկիրը փաստորեն արաբական Air Arabia ավիաընկերությանը ռազմավարական ուղղություն է վստահել. օդային ավիացիան` թույլ տալով բառի բուն իմաստով եղանակ ստեղծել սեփական շուկայում։

Հայաստանի քաղավիացիայի համար պատմական այս իրադարձությունը տեղի ունեցավ հուլիսի 14-ին. Air Arabia–ն և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF) ազգային ավիափոխադրողի մասին համաձայնագիր ստորագրեցին։

Մերձավոր Արևելքի խոշորագույն լոուքոսթերի ղեկավարությունը նույն օրը հայտարարեց, որ մտադիր է մինչև 2022 թվականի ամառ մեկնարկել չվերթերը Airbus 320 և Airbus 321 օդանավերով։ Այս ինքնաթիռները, ի դեպ, ավիացիայի շուկայում լավագույնն են համարվում։ Նոր ավիաընկերությունը դեռ անվանում չունի, ինչպես նաև դեռ չկան այն երկրների ցանկը, ուր այն նախատեսում է թռիչքներ իրականացնել։ Սակայն արդեն հայտարարել են, որ հաշվի են առնվելու տեղի բնակչության նախապատվությունները, սփյուռքի ներկայացուցիչների և զբոսաշրջիկների հետաքրքրությունները։ Նախատեսվում է նաև 5 տարվա ընթացքում 15 ինքնաթիռ ձեռք բերել։

Մի փոքր պատմություն

Հայաստանում ազգային փոխադրող արդեն եղել է։ Առաջինը «Հայկական ավիաուղիներն» էին (պետական մասնակցությամբ)։ Այն գործեց 1991-2003 թվականներին, այնուհետև սնանկացավ։ 1996 թվականին հիմնադրվեց «Արմավիա» մասնավոր ավիաընկերությունը, որը պատկանում էր իշխանությունների մոտ կանգնած գործարար Միխայիլ Բաղդասարովին։ 2003 թվականին ընկերությունը ազգային փոխադրողի կարգավիճակ ստացավ։ Սակայն ավիաշուկայում կարողացավ գոյատևել մինչև 2013 թվականը. այդ տարի «Արմավիան» սնանկ ճանաչվեց։

Դրանից հետո 2013 թվականի աշնանը, ՀՀ կառավարությունը անցում կատարեց «բաց երկնքի» քաղաքականությանը։ Իշխանությունները, այդ թվում նաև ավիացիոն իշխանությունները, խոստացան, որ դա լուրջ շտկումներ կմտցնի երկրի օդային փոխադրումների քաղաքականության մեջ։ Տարեկան ՀՆԱ–ի 1,5% աճ էին կանխատեսում, շուրջ 20 հազար նոր աշխատատեղերի ստեղծում, ավիատոմսերի գների իջեցում, տնտեսության մեջ զբոսաշրջության հաշվին 260-320 մլն դոլարի ներհոսք։ Այս ամենը հիմնված էր McKinsey & Company ընկերության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների վրա։ Կառավարությունից բացի, «բաց երկնքի» քաղաքականության մշակման հարցում մեծ դեր խաղաց գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։

Կորոնավիրուսի համավարակից առաջ «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում կանոնավոր և չարտերային չվերթեր էր իրականացնում 39 ավիաընկերություն։

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոց«Արմավիա»-ի ինքնաթիռը
Հայկական երկինքը՝ արաբական ձեռքերում - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
«Արմավիա»-ի ինքնաթիռը

Սակայն իշխանությունների լավատեսական սպասելիքները չարդարացան, իսկ Հայաստանից և դեպի Հայաստան ավիատոմսերի գները տարեցտարի աճում էին երկրաչափական պրոգրեսիայով։ Հայկական ավիացիան սկսեց փլուզվել։

ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախկին նախագահ Դմիտրի Ադբաշյանը մինչև իր կյանքի վերջին օրերը երկրի ղեկավարությանն առաջարկում էր ազգային փոխադրող ստեղծել ոլորտը փրկելու համար։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա բազմիցս հայտարարել էր, որ նախևառաջ քաղավիացիայի վերածնման ազգային ծրագիր է պետք ստեղծել։ Նրա գլխավոր կետը ազգային փոխադրողի կարգավիճակ ունեցող ավիաընկերության ստեղծումն էր։ Ադբաշյանն առաջարկում էր օգտագործել տեղի հայկական ավիաընկերությունների (Armenia-ի և Armenia Airways–ի) ներուժը։ Armenia–ն հիմնադրվել է 2015 թվականին, չվերթեր սկսել է իրականացնել 2016 թվականից։ Armenia Airways–ը շուկայում է 2019 թվականից։

Իսկ «Տարոն-Ավիան» 2019-ին ընդհանրապես հեռացավ շուկայից։ 12 տարի շարունակ այն աշխատում էր ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտում՝ ԱՊՀ երկրներում (վերջին տարիներին հիմնականում բեռնափոխադրումներ էր իրականացնում)։

© Photo : press office of the Armenia AirwaysArmenia Airways-ի ինքնաթիռը
Հայկական երկինքը՝ արաբական ձեռքերում - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Armenia Airways-ի ինքնաթիռը

Ադբաշյանի մտահղացմամբ՝ պետությունն այդ դեպքում լիովին կարող էր ոչ պակաս, քան 30% մասնաբաժին ունենալ։ Նա պարտադիր կերպով առաջարկում էր նաև պետության և ավիաընկերության միջև իրավունքների և պարտականությունների մասին պայմանագիր կնքել։ Մասնագետը կարևոր էր համարում իջեցնել օդանավակայանի ծառայությունների գները «Զվարթնոց» և «Շիրակ» թռչող բոլոր ավիաընկերությունների համար, իսկ հիմնականների համար` ընդհուպ մինչև 50-70%։ Ադբաշյանը համոզված էր, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերածնել հայկական ավիացիան։

Ազգային ավիափոխադրող ստեղծելու օգտին էին հանդես գալիս նաև այլ մասնագետներ։ Դեռ հեղափոխությունից առաջ` 2017 թվականին, իշխանություններն ակտիվ բանակցություններ էին վարում ռուսական կողմի հետ։ 2017 թվականի հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարեց, որ կողմերը քննարկման վերջին փուլում են։ Պոտենցիալ ավիաընկերության համար հեռանկարային ուղղություններ էին անվանել Սոչին, Ստավրոպոլը և հայկական մեծ սփյուռք ունեցող այլ քաղաքներ։ Առաջարկվում էր ազգային ավիափոխադրող ստեղծել Sukhoi Superjet 100 ինքնաթիռների հենքով։

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ ավիացիոն համաձայնագրի ստորագրմանը

Սակայն այդ հարցն այդպես էլ օդից կախված մնաց։ Հեղափոխության ալիքի վրա եկած նոր իշխանությունները հրաժարվեցին այդ գաղափարից։ Դեռևս 2019 թվականին ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ ներկա փուլում Հայաստանին պետական ազգային ավիափոխադրող պետք չէ։ Նա համարում էր, որ պետությունը չի կարող կարգավորել ավիափոխադրումների հետ կապված բոլոր հարցերը նախևառաջ շատ մեծ ծախսերի պատճառով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշում էր, որ երկրին ազգային ավիափոխադրող պետք է, բայց կառավարությունն այն անձամբ չի ստեղծելու։

2019 թվականի ապրիլին նա հայտնեց, որ բանակցություններ են գնում «Կորպորասիոն Արմենիա» («Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ) ընկերության հետ։ Փաշինյանը հստակ հասկացրեց` կառավարությունը չի կրկնի անցյալի տխուր փորձն ու առանձին ընկերությանը մենաշնորհային պայմաններ չի շնորհի (ակնարկում էր Միքայել Բաղդասարովի «Արմավիա» ընկերությունը)։

Մեկ տարվա ընթացքում, Rainаir լոուքոսթերի հայտնվելուց բացի, ոչինչ չփոխվեց։ Սակայն մարտից ավիաընկերությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, դադարեցրեց թռիչքները։

Իսկ արդեն 2020 թվականի հունիսին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառեց ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում, այլ կերպ ասած` «սև ցուցակում», ըստ էության դրանով արգելք դնելով միության շրջանակում հայկական ավիաընկերությունները շահագործելու վրա։ Որոշումը կայացվել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքը վերլուծելուց հետո։ «Սև ցուցակում» Հայաստանը հայտնվեց այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն։

Ի՞նչ է հայտնի Air Arabia–ի մասին

Air Arabia–ի հետ ազգային փոխադրող ստեղծելու լուրը անսպասելի էր ոչ միայն հասարակության, այլև քաղավիացիայից ոչ հեռու որոշ անձանց համար։ Արաբ գործարարների հետ համատեղ նոր ավիաընկերություն ստեղծելու մասին առաջին լուրերը հայկական մամուլում սկսեցին շրջանառվել ԱՄԷ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցից հետո։ ԶԼՄ–ները գրում էին, որ ավիաընկերության ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հենց այդ ժամանակ։ Սակայն այդ պահի դրությամբ խոսքը ազգային ավիափոխադրողի մասին չէր։

Пассажирский авиалайнер Boeing 737-800 авиакомпании Nordwind в аэропорту Симферополя - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականը

Ընկերության պաշտոնական ղեկավարը Կատարի Ալ Թանի թագավորական ընտանիքի անդամ, շեյխ Աբդուլա Բին Մոհամեդ Ալ Թանին է։ Աբդուլան Շարժայի միջազգային օդանավակայանի նախագահն է և Շարժայի քաղավիացիայի դեպարտամենտի ղեկավարը։ Նրան են վերագրում Շարժայում և ընդհանուր առմամբ ԱՄԷ–ում ավիացիոն արդյունաբերության զարգացումը։

Ավիաընկերությունը Մերձավոր Արևելքում առաջին բյուջետային ավիափոխադրողն է։ Այն տարբերվում է բազմաթիվ ցածր բյուջետային փոխադրողներից նրանով, որ մեկնման և ժամանման կետերի միջև թռիչքներ է առաջարկում Շարժայի հիմնական օդանավակայանում կանգառ կատարելով։ Air Arabia–ն դուստր ավիաընկերություն ունի, որը գտնվում է Եգիպտոսում։ Բացի այդ, ավիաընկերությունը գրասենյակ ունի Մարոկկոյում։

Այժմ էլ Air Arabia հայաստանյան շուկա է մտել։ Նախնական տվյալներով` նոր ավիաընկերության բաժնետոմսերի 51%–ը պատկանելու է Air Arabia–ին։ Այն կստանձնի նաև նորաստեղծ ընկերության կառավարումը։ Այս հանգամանքը երկրի իշխանություններին չի անհանգստացնում։ Հուլիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ ազգային փոխադրողը լոուքոսթեր է լինելու։ Նա այդ հանգամանքը կարևոր անվանեց երկրի տնտեսական զարգացման համար։ Նրա գնահատականներով` հայկական շուկայում այլ լոուքոսթերների ներկայությունը չի խանգարի ընկերության զարգացմանը, և մեծ ուղևորահոսք կլինի։ Ղեկավարությունը համոզված է, որ այդ քայլը դրական ազդեցություն կունենա ավիացիայի ոլորտի զարգացման վրա, թույլ կտա մեծացնել ուղևորների ու զբոսաշրջիկների հոսքը, նոր աշխատատեղեր ստեղծել։

Արդյո՞ք Air Arabia–ն ազգային փոխադրողի կարգավիճակի իրավունք ունի

Լոուքոսթերը Հայաստան թռիչքներ է իրականացնում 2013 թվականից։ Բացի այդ, Դուբայից և Շարժայից Երևան չվերթեր է իրականացնում նաև ԱՄԷ–ի ազգային փոխադրող Fly Dubai–ը։ Ավիացիայի ոլորտի որոշ մասնագետներ կարծում են, որ Air Arabia–ն Հայաստանի հետ համաձայնագիր կնքելուց միայն շահել է, նույնիսկ եթե սկզբնական շրջանում վնասով աշխատի։

Ընկերությունը փաստորեն Հայաստանից կկարողանա դուրս մղել Fly Dubai–ը և դոմինանտ դառնալ տեղական շուկայում։ Մասնագետները նշում են, որ համավարակից հետո ցանկացած նոր ուղղություն նույնիսկ Air Arabia–ի նման հսկայի համար անհրաժեշտություն է։

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին ընդունել է շեյխ Աբդուլա Բին Մոհամեդ Ալ Թանին։
Հայկական երկինքը՝ արաբական ձեռքերում - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին ընդունել է շեյխ Աբդուլա Բին Մոհամեդ Ալ Թանին։

Միևնույն ժամանակ ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում դրական գնահատեց համաձայնագրի ստորագրումն ու այն աննախադեպ անվանեց` օտարերկրյա լոուքոսթերը մեկ այլ երկրի իշխանություններին օգնում է ազգային ավիափոխադրող ստեղծել։

Խաչատրյանի խոսքով` օրենքի տեսանկյունից, ամեն ինչ նորմալ է։ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` կառավարության լիազորած մարմինը` Քաղավիացիայի կոմիտեն, իրավունք ունի շահագործման վկայական տալ ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա ավիաընկերություններին։ Սակայն այդ ամենը բացառության կարգով և պայմանով, որ ընկերության օդանավերը բազավորվելու են Հայաստանի Հանրապետությունում:

Խաչատրյանը նշեց, որ ազգային ավիափոխադրողի ստեղծումը միայն օգուտ կբերի մեր երկրին։

«Ազգային ավիափոխադրողը միշտ ձևավորում է տեղական ավիաշուկան։ Հետևաբար, նոր ավիաընկերությունն այդ կարգավիճակում լիովին կարող է մրցակցել մյուս փոխադրողների հետ «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում» , – ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա` մինչև օրս Հայաստան թռչող ավիաընկերությունները չվերթերի համար իրենց հարմար սակագներ էին սահմանում։ Իսկ այսօր նրանք ստիպված կլինեն հաշվի նստել ազգային փոխադրողի հետ։ Ընդ որում, Խաչատրյանը կարծում է, որ ամենայն հավանականությամբ նոր ավիափոխադրողը չվերթեր կիրականացնի մեր երկրի ու բնակչության համար առավել արդիական ուղղություններով (ԱՊՀ երկրներ, Եգիպտոս, ԱՄԷ, Եվրոպայի երկրներ և այլն –խմբ.)։

Մասնագետը համոզված է, որ դա կխթանի նաև Հայաստան այցելուների աճը և որպես հետևանք կակտիվացնի ծառայությունների ոլորտը, նոր աշխատատեղեր կբացի։

Գործարար Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում․ լուրերը հաստատվեցին

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, սակայն, թերահավատորեն է վերաբերվում համաձայնագրին։ Նրա խոսքով` հայտնի չէ, թե ինչ է ստորագրվել։ Նրան անհասկանալի է` խոսքը «ազգային ավիափոխադրողի» թե՞ «ազգային ավիաընկերության» մասին է։

Ճաղարյանը նշեց, որ ազգային ավիափոխադրող հնարավոր չէ հիմնել զրոյից` պարզապես ինչ–որ մեկի հետ համաձայնագիր ստորագրելով։

Լրահոս
0