Կորած 2 հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում

© Sputnik / Aram NersesyanАрмянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении
Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բանակցություններ են ընթանում հայ զինվորներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ՀՀ տարածքում օրերս կորած երկու հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին մեր աղբյուրները։ 

Армянский военнослужащий на армяно-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ

Զինծառայողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում։ Բանակցություններ են ընթանում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

ՊՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Ավելին, այս պահին շարունակվում են տղաների որոնողափրկարարական աշխատանքները։

ՊՆ–ն հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Ըստ ՊՆ–ի` զինծառայողները եղել են առանց զենքի։

Ադրբեջանը տարածել է` իբր Գեղարքունիքից կրակ են բացել իրենց ուղղությամբ. ՀՀ ՊՆ–ն հերքում է

Լրահոս
0