Կորոնավիրուսի «Դելտա» մանրէահիմքով վարակվելու դեպքեր են գրանցվել 96 երկրում

© Sputnik / Aram NersesyanМедицинский центр Арташат
Медицинский центр Арташат - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Բաժանորդագրվեք
Պատվաստանյութի 2 դեղաչափերն ընդունելուց հետո հիվանդանոցում հայտնվելու հավանականությունը խիստ նվազում է։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» մանրէահիմքով վարակվելու դեպքեր գրանցվել են արդեն իսկ 96 երկրում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ այն ավելի արագ է տարածվում, քան նույնիսկ «Ալֆա» մանրէահիմքը, որը հայտնաբերվել էր 2020-ի դեկտեմբերին:

Оборудование в роддоме Маралика - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Վրաստանում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածին է մահացել

Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է մանրէահիմքի տարածման միտումներին:

Համավարակի դեմ պայքարի լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստվումն է: Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է պատվաստվել:

«Covid-19-ի դեմ առկա պատվաստանյութերը որոշակի պաշտպանություն են ստեղծում վիրուսի նոր տեսակներից, քանի որ այդ պատվաստանյութերն առաջացնում են լայն իմունային պատասխան` ներառելով մի շարք հակամարմիններ և բջիջներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պատվաստանյութերը կանխում են հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը. 2 դեղաչափը խիստ արդյունավետ են հիվանդանոցում չհայտնվելու համար։

Առողջապահության նախարարությունը հորդորում է նաև պահպանել հակահամաճարակային կանոնները` դիմակ դնել, հետևել ձեռքերի հիգիենային, պահպանել սոցիալական հեռավորություն, խուսափել մարդաշատ վայրերից, հաճախ օդափոխել փակ տարածքները և այլն:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 162–ով և դարձել 227 111:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала