Լևոն Արոնյանը հայտնել է, որ դուրս է գալիս ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի մրցաշարից

© Sputnik / Владимир ВяткинГроссмейстер Левон Аронян на турнире по быстрым шахматам (рапид) чемпионата мира по рапиду и блицу 2019 (28 декабря 2019). Москвa
Гроссмейстер Левон Аронян на турнире по быстрым шахматам (рапид) чемпионата мира по рапиду и блицу 2019 (28 декабря 2019). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արոնյանը շնորհակալություն է հայտնել ՖԻԴԵ–ի նախագահին և խոստացել շուտ առողջանալ ու վերադառնալ «64 դաշտերի կախարդական աշխարհ»:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ որոշել է կիսատ թողնել Սոչիում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։

Արոնյանը մրցաշարից դուրս գալու իր որոշումը պատճառաբանել է առողջական վիճակով։

«Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի 2021թ–ի մրցաշարից դուրս գալու մասին։ Չնայած խաղալու մեծ ցանկությանը, ունենալով բարձր ջերմություն և տոնզիլիտ, պետք է լինեմ ռացիոնալ և հոգամ իմ և այլ խաղացողների առողջության մասին»,– գրել է նա։

Լևոն Արոնյանը շնորհակալություն է հայտնել Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչին`իրեն բլոր հարցերում օգնելու ու հնարավոր ամեն ինչ անելու համար։

Гроссмейстер Левон Аронян на турнире по быстрым шахматам (рапид) чемпионата мира по рапиду и блицу 2019 (28 декабря 2019). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Արոնյանը բաց կթողնի Աշխարհի գավաթի խաղարկության 1–ին պարտիան․ նրա մոտ տենդի ախտանիշներ կան

«Խնդրում ենք հոգ տանել ձեր մասին, և հուսով եմ, որ մրցաշարը կշարունակվի առանց դժբախտությունների»,– նշել է Արոնյանը` միաժամանակ խոստանալով շուտ առողջանալ ու վերադառնալ «64 դաշտերի կախարդական աշխարհ»:

Հիշեցնենք մինչ այդ ՖԻԴԵ–ն հայտարարել էր, որ տենդի ախտանշանների պատճառով հայ գրոսմայստերը բաց կթողնի միայն առաջնության երկրորդ փուլի առաջին պարտիան:

«Հայաստանի և Արցախի հայերով նշում ենք». Արոնյանը հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարակել

Լրահոս
0