00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էս ի՞նչ թատրոն է». Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահունջի ղեկավարը

© Photo : provided by Lusine AvetyanГлава общины Караундж Лусине Аветян
Глава общины Караундж Лусине Аветян - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Բաժանորդագրվել
Դատարանի որոշումը պաշտպանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարան, քանի որ Վերաքննիչից մի քիչ հույսեր ունի։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Առուշանյանի պաշտպան Արման Մելքոնյանը։

Արդեն հայտնել ենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում կայացրեց կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։

«Կալանավորված անձ, տարեց կին, որը սկզբից հերքել է ամբողջովին, որ Առուշանյանն ընդհանրապես որևէ բան է ասել, հետագայում` օրեր անց, հարցաքննել են, մի ցուցմունքում աել է. «Այո՛, Առուշանյանն ասել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկեք»։

Մելքոնյանի տեղեկություններով` Ավետյանի մի փեսան մի իրավապահ համակարգից է, մյուսը` մեկ այլ. դատախազ է։

Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց

«Բայց այստեղ դատարանի խնդիրն է, որ ես ցավում եմ։ Քննիչի գրածից մի բան չի եղել, որ մենք թողենք քարը քարի վրա, և դատարանը գլխով համաձայնության նշան էր անում։ Բա էս ի՞նչ թատրոն է։ Բա միանգամից կցեք ՀՔԾ–ին, պրծնենք, էլի»,– ասաց նա։

Դատարանի որոշումը պաշտպանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարան, քանի որ իր խոսքով, Վերաքննիչից մի քիչ հույսեր ունի։

Նշենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Հիշեցնենք, որ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկու և ավելի ընտրողներին կաշառելու փորձի համար՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու նատակով: Առուշանյանը մեղքը չի ընդունում։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Լրահոս
0