00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թիլդա Սուինթոնի մազերը բիզ-բիզ կանգնեցին․ ի՞նչ է կատարվում Կաննում

Բաժանորդագրվել
Ամսվա ամենաքննարկվող մշակութային միջոցառումն ավարտին է մոտենում։ Sputnik Արմենիան ներկայացնում է կինոտոնի ամենահիշարժան կադրերը։

«Օլիմպիական» թռիչքներ կարմիր գորգին, ոչ այնքան պարկեշտ ժեստեր և հայկական ծագումով դերասաններ. դրվագներ, որոնք կարող են ոչ այնքան նշանակալից թվալ, բայց այնուամենայնիվ հետաքրքրել են մեզ։

Российская актриса, режиссер и певица китайского происхождения Ян Гэ на Каннском кинофестивале - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Ռուսաստանցի դերասանուհին Կանն է գնացել մերկ մարմնին հագած էժան պիջակով. լուսանկար

Հանդիսատեսը սովորաբար հետևում է, թե աստղերն ինչ հագուստով ու զարդերով են քայլում կարմիր գորգի վրայովով։ Բայց Sputnik Արմենիայի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցին հաջողվել է «երկնաբնակներին» անմահացնել ավելի անհոգ իրավիճակներում։

Կիրիլ Սերեբրեննիկովի «Պետրովների գրիպը» ֆիլմի պրեմիերային ռուսական դեսանտը որոշեց իր ձևով ցրել լարվածությունը և սովորական (և անգամ ձանձրալի) տիկնիկային դիրքի փոխարեն ֆիլմի պրոդյուսերն ու դերասանները ուղղակի թռչկոտեցին կինոթատրոնի մուտքի առաջ։ Շատ զվարճալի կադր ստացվեց։

«Բերգմանի կղզին» ֆիլմի աստղեր Թիմ Ռոտն ու Վիկի Քրիփսը «հաճոյախոսություններ» փոխանակեցին՝ մամուլի համար ֆոտոքոլլի ընթացքում միմյանց միջնամատ ցույց տալով։ Եվ չնայած այդ շարժումը կոպիտ ու անպարկեշտ է համարվում, շլացուցիչ ժպիտների պարագայում բարի և նույնիսկ հմայիչ թվաց։

Երբ քամին հանդարտվի․ Արցախի մասին ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում

Եթե «Ամենակատաղի կազմ» անվանակարգ լիներ, «Ոսկե արմավենին» իրավամբ կստանար ֆրանս-բելգիական «Suprêmes» ֆիլմի դերասանական կազմը։ Նրանք կանգնում էին փառատոնի տարբերանշանով վահանակների վրա, ծամածռվում էին և պարզապես վայելում պահը։ Ի դեպ, այդ ավազակների թվում երկու հայ կար՝ Մատթեո Գրիգորյանն ու Թանգի Կորկիկյանը։

Փառատոնի վերջին օրերին ֆրանսիական Ռիվիերայում եղանակն այնքան էլ լավը չէ։ Հասցրեց անձրև գալ, ուժգին քամի բարձրացավ։ Այնպիսի քամի, որ գրեթե մերկացրեց դերասանուհի Կամելիա Ժորդանոյին։ Փաստերը, ինչպես ասում են, ստորև։

Актриса Шэрон Стоун машет рукой поклонникам и фотографам на красной дорожке 74-го Каннского кинофестиваля (14 июля 2021). Франция - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում

Անկրկնելի բրիտանուհի Թիլդա Սուինթոնը, որը եկել էր «The French Dispatch» («Ֆրանսիական լրաբերը») ֆիլմի պրեմիերային, նույնպես «զոհ գնաց» քամոտ եղանակին, որը ոչինչ չթողեց նրա էլեգանտ սանրվածքից։ Դերասանուհու մազերը բառացիորեն բիզ-բիզ կանգնեցին, բայց նա, որպես իսկական բրիտանուհի, հանդարտ ու առանց շփոթմունքի նշույլի շարունակում էր ժպտալ լուսանկարիչներին։

Քամին հասավ նաև ֆիլմի ամերիկացի ռեժիսորին՝ Ուես Անդերսոնին։ Նրա վարսահարդարը նույնպես հաստատ չուրախացավ այդ տեսարանից։

Ֆրանսիացի սքանչելի դերասանուհի և ռեժիսոր Դորիա Թիլիեն ֆոտոքոլլի ընթացքում որոշեց սնդուսափայլ տիկնոջ դեր չխաղալ, այլ հանդես գա չարաճճի աղջնակի կերպարով։ Լեզու հանելը լավ տարբերակ էր։

Մի խոսքով, Sputnik Արմենիայի ֆոտոշարքում դիտեք ամենածիծաղելի, անհեթեթ կադրերը, որոնք մենք հաջողացրել ենք արձանագրել «հանցանքի վայրում»։

Անկրկնելի Սոֆի Մարսոն ու մյուսները. «Ամեն ինչ լավ անցավ» Կաննում

© Sputnik / Asatur YesayantsԲրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը՝ արևային ակնոցով ու քամուց գզգզված մազերով, ժպտում է լուսանկարիչներին։ Նա եկել է «Ֆրանսիական լրաբեր» ֆիլմի պրեմիերային։
Բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը՝ արևային ակնոցով ու քամուց գզգզված մազերով, ժպտում է լուսանկարիչներին։ Նա եկել է «Ֆրանսիական լրաբեր» ֆիլմի պրեմիերային։  - Sputnik Արմենիա
1/10
Բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը՝ արևային ակնոցով ու քամուց գզգզված մազերով, ժպտում է լուսանկարիչներին։ Նա եկել է «Ֆրանսիական լրաբեր» ֆիլմի պրեմիերային։
© Sputnik / Asatur YesayantsԱմերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնը ձեռքով է անում երկրպագուներին ու լուսանկարիչներին՝ քամուց կկոցելով աչքերը
Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնը ձեռքով է անում երկրպագուներին ու լուսանկարիչներին՝ քամուց կկոցելով աչքերը - Sputnik Արմենիա
2/10
Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնը ձեռքով է անում երկրպագուներին ու լուսանկարիչներին՝ քամուց կկոցելով աչքերը
© Sputnik / Asatur YesayantsՖրանսիացի դերասաններ (ձախից աջ) Սուոն Արլոն, Սելին Սալեթը, Կամելիա Ժորդանան և Դորիա Թիլիեն Կանիի 74-րդ կինոփառատոնի «Ադամիի տաղանդները» շոուի ֆոտոսեսսիայի ընթացքում։ Այս տարի Կաննում շատ քամոտ է, ինչի մասին էլ վկայում է Կամելիա Ջորդանայի վերնաշապիկը։
Ֆրանսիացի դերասաններ (ձախից աջ) Սուոն Արլոն, Սելին Սալեթը, Կամելիա Ժորդանան և Դորիա Թիլիեն Կանիի 74-րդ կինոփառատոնի «Ադամիի տաղանդները» շոուի ֆոտոսեսսիայի ընթացքում։ Այս տարի Կաննում շատ քամոտ է, ինչի մասին էլ վկայում է Կամելիա Ջորդանայի վերնաշապիկը։  - Sputnik Արմենիա
3/10
Ֆրանսիացի դերասաններ (ձախից աջ) Սուոն Արլոն, Սելին Սալեթը, Կամելիա Ժորդանան և Դորիա Թիլիեն Կանիի 74-րդ կինոփառատոնի «Ադամիի տաղանդները» շոուի ֆոտոսեսսիայի ընթացքում։ Այս տարի Կաննում շատ քամոտ է, ինչի մասին էլ վկայում է Կամելիա Ջորդանայի վերնաշապիկը։
© Sputnik / Asatur YesayantsԹիմ Ռոտն ու Վիկի Քրիփսը միմյանց անպարկեշտ ժեստ են ցույց տալիս «Բերգմանի կղզին» ֆիլմի ֆոտոսեսսիայի ընթացքում
Թիմ Ռոտն ու Վիկի Քրիփսը միմյանց անպարկեշտ ժեստ են ցույց տալիս «Բերգմանի կղզին» ֆիլմի ֆոտոսեսսիայի ընթացքում - Sputnik Արմենիա
4/10
Թիմ Ռոտն ու Վիկի Քրիփսը միմյանց անպարկեշտ ժեստ են ցույց տալիս «Բերգմանի կղզին» ֆիլմի ֆոտոսեսսիայի ընթացքում
© Sputnik / Asatur Yesayants«Պետրովների գրիպը» ֆիլմի դերասանական կազմը «օդում»
«Պետրովների գրիպը» ֆիլմի դերասանական կազմը «օդում» - Sputnik Արմենիա
5/10
«Պետրովների գրիպը» ֆիլմի դերասանական կազմը «օդում»
© Sputnik / Asatur YesayantsՖրանսիացի դերասանուհի և ռեժիսոր Դորիա Թիլիեն զվարճալի ծամածռություններ է անում լուսանկարիչների համար
Ֆրանսիացի դերասանուհի և ռեժիսոր Դորիա Թիլիեն զվարճալի ծամածռություններ է անում լուսանկարիչների համար - Sputnik Արմենիա
6/10
Ֆրանսիացի դերասանուհի և ռեժիսոր Դորիա Թիլիեն զվարճալի ծամածռություններ է անում լուսանկարիչների համար
© Sputnik / Asatur YesayantsՌուսաստանցի դերասաններ (աջից ձախ) Յուլյա Պերեսիլդը, Իվան Դորնը, Չուլպան Խամատովան և Յուրի Կոլոկոլնիկովը Կաննի 74-րդ կինոփառատոնում
Ռուսաստանցի դերասաններ (աջից ձախ) Յուլյա Պերեսիլդը, Իվան Դորնը, Չուլպան Խամատովան և Յուրի Կոլոկոլնիկովը Կաննի 74-րդ կինոփառատոնում - Sputnik Արմենիա
7/10
Ռուսաստանցի դերասաններ (աջից ձախ) Յուլյա Պերեսիլդը, Իվան Դորնը, Չուլպան Խամատովան և Յուրի Կոլոկոլնիկովը Կաննի 74-րդ կինոփառատոնում
© Sputnik / Asatur YesayantsՍեյդի Հաարլան գրկել-բարձրացրել է Յուրի Բորիսովին
Սեյդի Հաարլան գրկել-բարձրացրել է Յուրի Բորիսովին  - Sputnik Արմենիա
8/10
Սեյդի Հաարլան գրկել-բարձրացրել է Յուրի Բորիսովին
© Sputnik / Asatur YesayantsՀարավկորեացի ռեժիսոր Բոնգ Ջուն Հոն փորձում է ինչ-որ բան տեսնել բժշկական դիմակի միջով։
Հարավկորեացի ռեժիսոր Բոնգ Ջուն Հոն փորձում է ինչ-որ բան տեսնել բժշկական դիմակի միջով - Sputnik Արմենիա
9/10
Հարավկորեացի ռեժիսոր Բոնգ Ջուն Հոն փորձում է ինչ-որ բան տեսնել բժշկական դիմակի միջով։
© Sputnik / Asatur YesayantsԵրգչուհի և դերասանուհի Կամելիա Ջորդանան Կաննի 74-րդ կինոփառատոնում։ Հետաքրքիր է` ինչի՞ն է նա այդպես նայում։
Երգչուհի և դերասանուհի Կամելիա Ջորդանան Կաննի 74-րդ կինոփառատոնում - Sputnik Արմենիա
10/10
Երգչուհի և դերասանուհի Կամելիա Ջորդանան Կաննի 74-րդ կինոփառատոնում։ Հետաքրքիր է` ինչի՞ն է նա այդպես նայում։
Լրահոս
0