Պատերազմում զոհված երկու եղբայրներից մեկին «Արցախի հերոս» կոչում է շնորհվել

© Photo : Facebook / Արայիկ Հարությունյան Arayik HarutyunyanАртур Агасян, посмертно награжденный званием "Герой Арцаха"
Артур Агасян, посмертно награжденный званием Герой Арцаха - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Բաժանորդագրվեք
Կապիտան Արթուր Աղասյանի վաշտին էր վստահված 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Արթուր Աղասյանին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել։ Տեղեկությունը հրապարակվել է Արցախի նախագահի Facebook-յան էջում։

Կապիտան Արթուր Աղասյանը Արցախի պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարն էր։ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը նրան շնորհվել է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար։

«Պատերազմի ժամանակ 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց Արթուրի վաշտին էր վստահված: Պարբերաբար խոսում էի նրա հետ։ Արթուրի կատարած բացառիկ սխրագործությունները գնահատելու և նրան Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց… »,- նշված է նախագահի գրառման մեջ։

Արթուրը մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյային։ Այս պատերազմում զոհվել է նաև նրա եղբայրը՝ Արսեն Աղասյանը։ Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել Արցախի Մարտունի քաղաքում ապրող Աղասյանների ընտանիքին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала