00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները

© Sputnik / Aram NersesyanГрач Мкртчян и Гагик Шавелян у сельской администрации
Грач Мкртчян и Гагик Шавелян у сельской администрации - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի ամենաքիչ բնակեցված գյուղում` Քարաբերդում, երեխաներ ու երիտասարդներ չկան, քանի որ մանկապարտեզ ու դպրոց չկա։ Բայց քարաբերդցին հույս ունի, որ գյուղը շուտով նոր կյանք է ստանալու. սփյուռքահայ երիտասարդները «գտել» են գյուղը տեղը։

Լոռու մարզի Քարաբերդ գյուղում մի հայտնի անեկդոտ կա` մեկը գյուղ եկածներին անընդհատ իր զավակին է գովում, ինչ–որ բան է պատմում ու ասում` երեխաս այս է կարողանում անել, այն է անում, և երբ հյուրերը հարցնում են` լավ, իսկ ո՞ւր է ձեր երեխան, քարաբերդցին հեռվում կանգնած 40-ն անց մի տղամարդու է ցույց տալիս։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեր գրավոր հարցման ի պատասխան հայտնել էին, թե որոնք են Հայաստանում մինչև 200 բնակչություն ունեցող համայնքները. Քարաբերդն ամենաքիչ բնակեցվածն է. գյուղում 60 մարդ կա։ Այստեղ, սակայն, երիտասարդություն չկա։

Քարաբերդում գյուղապետարանի առջև կանգնած մեզ դիմավորում է նախագահը: Գյուղապետ Յուրա Շավելյանին գյուղում նախագահով են դիմում. գյուղապետարանի «շենքն» արդեն իսկ տարբերվում է իմ տեսած գյուղապետարաններից. մուգ կապույտ «դոմիկի» գլխին փողփողում է եռագույնը։

© Sputnik / Aram NersesyanՔարաբերդի գյուղապետարանն ու գյուղապետը
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Քարաբերդի գյուղապետարանն ու գյուղապետը

Գյուղապետը հարցուփորձ է անում, թե ճանապարհն ինչպես էր, և մինչ ես պատմում եմ, թե բնությունն այնքան սիրուն է, որ կարծես դրախտ եմ եկել, գյուղում օտար մարդ տեսած բնակիչները կամաց-կամաց հավաքվում են մեր շուրջը։

© Sputnik / Aram NersesyanՔարաբերդ
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Քարաբերդ

-Ի՞նձ էլ եք խոսացնելու,–ձեռքիս բարձրախոսը տեսնելով` հետաքրքրվում է ձյաձ Հրաչը և մեր կողքը կանգնում։

Այժմ Քարաբերդում 22 ընտանիք է ապրում, հիմնականում` 60-ն անց մարդիկ։ 12 ընտանիք էլ սարի հետևում են բնակեցված. նախկինում այդ տարածքը Ձորագյուղին է պատկանել, իսկ հիմա կցել են Քարաբերդին։

© Sputnik / Aram NersesyanՅուրա Շավելյանը
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Յուրա Շավելյանը

«1990–ականներին տեղ ու դադար չկար. 160 ընտանիքից սեփականաշնորհման դիմում էինք ստացել։ Բայց գյուղում մանկապարտեզ և դպրոց չկար, և որի երեխան մեծանում էր` թողնում–գնում էին գյուղից։ Ես էլ 2 տղա ունեմ, մեկը Ռուսաստանում է աշխատում-ապրում, մյուսը` Վանաձորում։ Կամաց–կամաց գյուղն այսպես վերածվեց ծերանոցի. հիմա այստեղ երեխա չունենք»,–ասում է գյուղապետը, որը համայնքը ղեկավարում է դեռ 1992-ից։

© SputnikՔարաբերդում մնացել են միայն տարեցները, բայց սփյուռքահայերը գտել են գյուղի տեղը
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Քարաբերդում մնացել են միայն տարեցները, բայց սփյուռքահայերը գտել են գյուղի տեղը

Բայց հենց գյուղապետի խոսքի վրա մեզ է մոտենում մի տղամարդ` 2 տարեկան որդու ձեռքը բռնած։ Հավաքվածներն իրար են խառնվում. կարոտել էին փոքրիկ Հրաչին, որը գյուղ ամենահաճախ այցելող երեխան է։ Տղամարդիկ հպարտությամբ ասում են` գյուղի ապագա զինվորն է Հրաչը, իսկ երեխան ինձնից ամաչելով` հորն է փաթաթվում։ Փոքրիկի հետ սկզբում խոսել չի լինում։ Շավելյանը ծիծաղում է.«Խեղճ երեխեն գյուղում ե՞րբ է քուրիկ տեսել որ»։ Կարճ ժամանակ անց Հրաչոն սկսում է հետս շփվել, անգամ համբուրում է այտս ու հայրիկին նայում` սխալ բան չի անում, չէ՞։ Իսկ փոքրիկի հայրը` Արսեն Թունյանը, պատմում է, որ վերջերս են գյուղից տեղափոխվել Վանաձոր, որպեսզի Հրաչոն մանկապարտեզ գնա։

© Sputnik / Aram NersesyanԳյուղացիները վայելում են փոքրիկ Հրաչի ներկայությունը
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Գյուղացիները վայելում են փոքրիկ Հրաչի ներկայությունը

«Եթե գյուղում մանկապարտեզ, դպրոց լինի, բոլորն էլ կուզեն այստեղ ապրել, չնայած գործի հարցն էլ կա, պիտի աշխատանք էլ լինի։ Ես պայմանագրային զինծառայող եմ, նաև տաքսի եմ վարում` մի խոսքով, գլխիս ճարը տեսել եմ։ Գյուղից գնալն իմ սրտով չէր, բայց ի՞նչ անեմ։ Հիմա ամեն շաբաթ-կիրակի գալիս ենք տատիկ, պապիկին հյուր»,–ասում է Արսենը։

© Sputnik / Aram NersesyanՅուրա Շավելյանն ու փոքրիկ Հրաչը
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Յուրա Շավելյանն ու փոքրիկ Հրաչը

Գյուղում բուժկետ էլ չկա. գյուղամիջում հավաքվածներն ասում են` անհրաժեշտության դեպքում քաղաքից են շտապօգնություն կանչում։ Տղամարդիկ ժպտալով ինձ են նայում ու նշում, թե քաղաք ասելով ես երևի մենակ Երևանն եմ պատկերացնում, բայց իրենց համար քաղաքը Կիրովականն է։ Ի դեպ, իրենց մեղրը հենց Վանաձոր են տանում վաճառելու։ Գյուղը ոռոգման ջուր չունի, և այստեղ հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, մեղվապահությունը։

Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել, ու ստացվում է

Արևի տակ երկար չմնալու համար գյուղապետի տուն ենք գնում. տանտիկինը` Անահիտը, մեզ իր մեղվի փեթակներն է ցույց տալիս, պատմում, որ ինքն էլ մեղվապահությամբ է զբաղվում, մեղր են վաճառում։

© Sputnik / Aram NersesyanԳյուղապետն ու նրա կինը
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Գյուղապետն ու նրա կինը

«Գյուղի կյանքը հեշտ չի, բայց հաճելի է։ Մյուս կողմից, մեր բնությունը հրաշք է` ամեն ինչ արժի։ Դպրոցի հարցն է կարևոր։ Չենք էլ կարող էդ հարցը բարձրացնել, քանի որ երեխա չի մնացել գյուղում։ Հույս ունեմ, որ մի օր գյուղում մանկական եռուզեռ է նորից լինելու»,–ասում է տիկին Անահիտը ու հավելում` թոռներին շատ է կարոտում։

© Sputnik / Aram NersesyanՄեղվի փեթակներ
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Մեղվի փեթակներ

Կինը հույս ունի, որ շուտով գյուղը նոր շունչ է ստանալու. սփյուռքահայ 4 ընկերներ գյուղում 2 տուն են գնել և հյուրատներ են կառուցում։ Ամերիկահայ Առաքել Փոլադյանին ու լիբանանահայ Վաչե Դաղլյանին հենց հանդիպում ենք հենց շինարարություն անելիս։ Առաքելն ասում է, որ Հայաստան է եկել պատերազմի ժամանակ և որոշել է` այլևս չի հեռանալու հայրենիքից։

© Sputnik / Aram NersesyanԱմերիկահայ Առաքել Փոլադյանն ու լիբանանահայ Վաչե Դաղլյանը
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Ամերիկահայ Առաքել Փոլադյանն ու լիբանանահայ Վաչե Դաղլյանը

«Այստեղ հասկացա, որ շատերն ապրելու համար նախընտրում են Երևանը, Գյումրին, Դիլիջանը, բայց ոչ փոքր գյուղերը։ Դրա համար էլ որոշեցինք հենց Քարակերտում հյուրատուն բացել։ Հույս ունեմ, որ օգոստոսի կեսերին արդեն ավարտած կլինենք աշխատանքները»,–ասում է նա ու հավելում` հյուրերին արևելյան խոհանոցի բարիքներն է առաջարկելու նաև լիբանանահայ ընկերը, որը շատ լավ պատրաստում է։

© Sputnik / Aram NersesyanՎաչե Դաղլյանը
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Վաչե Դաղլյանը

Առաքելը նշում է նաև, որ ուզում են կամաց-կամաց կենդանացնել գյուղը։ Ի դեպ, երևանաբնակ Վրույրը նույնպես ուզում է հյուրատուն բացել Քարաբերդում. նրա պապական տունն է գտնվում գյուղում։

© Sputnik / Aram NersesyanԱռաքել Փոլադյան
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Առաքել Փոլադյան

Նախորդ տարվա սեպտեմբերին Քարաբերդի կյանքում Վրույրը «պատմական փոփոխություն» է մտցրել։

«Իմ եղունգներիս միշտ մանիկյուր պիտի լինի». Գյումրու մաքրության պահապանների պատմությունը

«Նախորդ տարի գյուղում հարսանիքս արեցինք։ Վերջին անգամ 1991-ին էր այստեղ հարսանիք եղել։ Գյուղում հարսանիք անելու առաջին պատճառը կորոնավիրուսն էր։ Ուզում էինք բաց տարածքում լիներ։ Բացի այդ, ես ու կինս հոգնել էինք ստանդարտ հարսանիքներից, ռեստորանային վիճակներից։ Ուզում էինք այնպես անել, որ տպավորիչ լինի հյուրերի համար»,–պատմում է նա ու ավելացնում` գյուղի կյանքում նշանակալից հարսանեկան արարողության ժամանակ խուսափել են ճոխությունից. միակ ճոխ բանը հարսանեկան զգեստն է եղել։

© Photo : provided by Vruyr's familyԱնիի ու Վրույրի հարսանիքը
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Անիի ու Վրույրի հարսանիքը

Վրույրի կինը` Անին, սակայն, պատմում է, որ գեղեցիկ հարսանիք կազմակերպելը հեշտ չի եղել. գյուղի տունը 10 տարի ոչ ոք չէր մաքրել, շատ վատ վիճակում էր։ Հարսանիքից առաջ կարգի են բերել տունը, ներկել տանիքը, ճաղավանդակները, դժվարությամբ աթոռ–սեղան գտել։ Անին հիշում է` հարսանիքի օրը պատրաստվելու փոխարեն ամուսիններով իրենց վրայի ներկն էին մաքրում։ «Երկրորդ անգամ նման բան չեմ անի, բայց չեմ փոշմանել` հիանալի տեղ էր»,–ասում է նա։

© Photo : provided by Vruyr's familyԱնին ու Վրույրը
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Անին ու Վրույրը

Անիի հետ չեմ կարող չհամաձայնել և, չնայած սիրահարվել եմ Քարաբերդին, բայց այստեղ մնալու որևէ շանս չունեմ. երիտասարդ էլ չկա, որ հարս մնամ։ Ստիպված հեռանում եմ գյուղից` հոյւրատներից որևէ մեկում առաջիկայում հանգստանալու հույսով։

© Sputnik / Aram NersesyanՔարաբերդում
Քարաբերդում - Sputnik Արմենիա
1/5
Քարաբերդում
© Sputnik / Aram Nersesyan4-րդ դարի խաչքար կիսավեր եկեղեցում
4-րդ դարի խաչքար կիսավեր եկեղեցում - Sputnik Արմենիա
2/5
4-րդ դարի խաչքար կիսավեր եկեղեցում
© Sputnik / Aram NersesyanВид на окрестности села Караберд
Вид на окрестности села Караберд - Sputnik Արմենիա
3/5
Вид на окрестности села Караберд
© Sputnik / Aram NersesyanԳյուղապետի եղբայրը կնոջ հետ
Գյուղապետի եղբայրը կնոջ հետ - Sputnik Արմենիա
4/5
Գյուղապետի եղբայրը կնոջ հետ
© Sputnik / Aram NersesyanXVII դարի կիսավեր եկեղեցու մուտքը
XVII դարի կիսավեր եկեղեցու մուտքը - Sputnik Արմենիա
5/5
XVII դարի կիսավեր եկեղեցու մուտքը
1/5
Քարաբերդում
2/5
4-րդ դարի խաչքար կիսավեր եկեղեցում
3/5
Вид на окрестности села Караберд
4/5
Գյուղապետի եղբայրը կնոջ հետ
5/5
XVII դարի կիսավեր եկեղեցու մուտքը
Լրահոս
0