Առուշ Առուշանյանի պաշտպանն ի պատասխան ՀՔԾ–ի՝ փաստաթուղթ է հրապարակել

© Photo : press office of Goris municipality Мэр Гориса Аруш Арушанян
 Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Էրիկ Ալեքսանյանն անդրադարձել է ՀՔԾ–ի` իր գրառման պատասխանին։ Պաշտպանը հորդորում է հատուկ քննչական ծառայությանը «սխալներն ընդունելու կամք ունենալ»։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանը հրապարակել է քննչական խմբի այն որոշումը, որն իրեն և դատարանին է տրամադրվել և որտեղ երևում է, թե ով է Առուշանյանի դեմ գործով քննչական խմբի ղեկավարը։ Ըստ Առուշայանի պաշտպանի ֆեյսբուքյան էջում հրապարակված որոշման` քննչական խմբի ղեկավար է նշանակվել Արման Մանուչարյանը։

Депутат от фракции Мой Шаг Айк Саркисян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Պատգամավորն անգիտակցաբա՞ր է խլել լրագրողի հեռախոսը. ՀՔԾ–ի որոշումը տարակուսանք է առաջացրել

Նշենք, որ Ալեքսանյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Առուշանյանին կալանավորելու միջնորդության որոշումը կայացրել է քննիչ Խորեն Մեջլումյանը, երբ գործով քննչական խմբի ղեկավարը, ըստ իրենց տրամադրված նյութերի, հանդիսացել է Արման Մանուչարյանը։ Ի պատասխան ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտարարել էր, որ Մեջլումյանն է ղեկավարը քննչական խմբի, որի մասին տեղյակ են նաև պաշտպանները։

«ՀՔԾ մամուլի քարտուղարը այս հայտարարությունը տարածելիս հանդես է գալիս որպես քրեական գործ հարուցելու զեկուցագիր կազմող քրեադատավարական սուբյե՞կտ, թե՞ զուտ հանրությանը տեղեկատվություն փոխանցող: Հենց այս տեղեկությունը պարզաբանվի, սպառիչ արձագանք կտանք»,–ասում է Ալեքսանյանը` հրապարակելով քննչական խմբի այն որոշումը, որն իրեն և դատարանին է տրամադրվել։

Պաշտպանը հորդորում է կամք ունենալ սխալներն ընդունելու և իր հայտարարություններին արձագանքելիս չօգտագործել «մանիպուլյատիվ» «էժանագին» բառերը, հակառակ դեպքում հաջորդ անգամ շատ կոշտ պատասխան կստանան։

«Էս ի՞նչ թատրոն է». Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահունջի ղեկավարը

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Առուշանյանը կալանավորվեց։ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала