«Լավ լուր Գեղարքունիքի մարզպետից». Սանոսյանի կիրակնօրյա թեթև հումորը և Ակունքի մասին լուրը

© Sputnik / StringerЗасыхающая река Севджур
Засыхающая река Севджур - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն 765 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 847 հազար դրամը հատկացնում է կառավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի Բարեկամություն փողոցում կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կվերակառուցվի ոռոգման ջրատարը և կոյուղու ցանցը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` հավելելով, որ ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

Российские миротворцы обеспечивают безопасность восстановительных работ водопровода в Мартунинском районе - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Խաղաղապահները Մարտունիում ապահովում են ջրատարի վերականգնման անվտանգությունը

Նա, ի դեպ, թեթև հումորային մեկնաբանությամբ է լուրը վերնագրել.«Լավ լուր Գեղարքունիքի մարզպետից»։

«Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն 765 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 847 հազար դրամը հատկացնում է կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 917 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի կառուցում 500 մետր երկարությամբ, երկաթե կիսախողովակներով և ևս նույնքան երկարության կոյուղու ցանցի վերակառուցում պոլիէթիլենային խողովակներով»,–հայտնում է Սանոսյանը։

Ծրագրի իրականացման արդյունքում հիմնովին կկարգավորվեն ոռոգման ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված խնդիրները Բարեկամություն փողոցում։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Ջուր չեն ուզել, չենք տվել. Նորքի անտառը ոռոգող միակ խողովակը «Երևան» ՋՕ–ն զոդել է

Լրահոս
0