Սերգեյ Շոյգուի դուստրը ցույց է տվել, թե ինչպես է հանգստանում հայրը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցМинистр обороны РФ Сергей Шойгу с дочерью Ксенией
Министр обороны РФ Сергей Шойгу с дочерью Ксенией - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ պաշտպանության նախարարի դուստրն անկեղծացել է` երբ Մոսկվայում շոգ է, ցանկություն է առաջանում հայրենիք վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դուստրը՝ Քսենյա Շոյգուն, լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես է հանգստանում հայրը։

Նա ինստագրամյան իր էջում է լուսանկար և տեսանյութ հրապարակել՝ ներկայացնելով կադրեր Տիվայի Հանրապետությունում հոր հետ իր ճանապարհորդությունից:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ксения Шойгу (@ksenia_shoigu)

«Երբ Մոսկվայում շոգ և տոթ է, միշտ ցանկանում ես հայրենիք վերադառնալ»,–լուսանկարներին կից գրել է Քսենյան:

Նրա հրապարակումից երևում է, թե ինչպես է ՌԴ նախարարը ձիավարում:

Դեռևս անցյալ տարի Շոյգուն նշել էր իր սիրած վայրերը ՌԴ-ում հանգստանալու համար։ Մասնավորապես, նա խորհուրդ է տվել ձմռանը դահուկ վարել Սիբիրի Սայանա լեռներում, իսկ ամռանը ՝ Օխոտի ծովի Շանտարյան կղզիներում զմայլվել կետերով։

Պուտինի ամենագնացը, Շոյգուի հոբբին ու ձյունառատ տայգան. հանգստյան օրերի լուսանկարները

Բացի այդ, նախարարի կարծիքով, գարնանը կարելի է մեկնել Ենիսեյ կամ Լենա գետերի տարածք, իսկ աշնանը լավագույն ընտրությունը կլինի Կամչատկա այցը:

Լրահոս
0