Սննդաբանն ասել է՝ ինչ չի կարելի ուտել նախաճաշին շոգ եղանակին

© Sputnik / Кирилл Брага / Անցնել ֆոտոբանկКаша
Каша - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Բաժանորդագրվեք
Մասնագետը նշել է, որ կախված եղանակային պայմաններից՝ սննդակարգը պետք է անպայման փոփոխել։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Սպիտակաձավարի շիլան կամ վարսակի փաթիլները չարժե երեսուն աստիճան շոգին կաթով պատրաստել: Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել բժիշկ-սննդաբան Նուրիա Դիանովան։

Դիանովան նշել է, որ սննդակարգը պետք է փոխել՝ կախված եղանակից։ Օդի բարձր ջերմաստիճանի դեպքում մարդը սովորաբար այնքան քանակի սննդի կարիք չունի, որքան սովորական պայմաններում։

Утренний кофе - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Սննդաբանն ասել է՝ որ ժամն է նախաճաշի համար լավագույնը համարվում

Սակայն որոշ ճաշատեսակներից, օրինակ, նախաճաշին սպիտակաձավարից հետո, արագ քաղցի պատրանք է առաջանում։

«Շոգի պայմաններում այնպիսի յուրահատուկ պահ կա, որ դուք կարող եք կրկին ուտել ուզել, բայց սնունդը «չի մտնի»,– նշել է դիետոլոգը:

Նա պարզաբանել է, որ ստիտակաձավարի շիլան շատ արագ յուրացվում է օրգանիզմի կողմից։ Բայց ցանկացած այլ հացահատիկ մի փոքր դանդաղ է վերամշակվում, համապատասխանաբար, հագեցվածության զգացումը ավելի երկար է մնում:

Մեկ այլ առաջարկ է շոգ եղանակին շիլաները կաթով չպատրաստել։

«Ամռանը միշտ կա ռիսկ, որ կաթով շիլան ավելի արագ կփչանա, քան ջրովը»,– հստակեցրել է նա:

Արագ, համեղ, կշտացնող․ թեթև նախաճաշի 5 լավագույն տարբերակ

Շոգ եղանակին նախաճաշի լավագույն ընտրությունը կլինի ջրով շիլան թարմ մրգերով ու հատապտուղներով:

«Պետք է անպայման մրգեր ու հատապտուղներ ավելացնել», - խորհուրդ է տվել սննդաբանը:

Քանի որ հիմա մրգերի ու հատապտուղների սեզոն է, պետք է ավելացնել հենց թարմ մրգեր, ոչ թե չրեր։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала