Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սահմանային լարվածությունն ու Ալիևի մոսկովյան այցը փոխկապակցված են. Պողոսյան

© Photo / official site of the President of RAСоветник президента Армении Теван Погосян во время встречи президента с представителями интеллигенции (21 августа 2020). Еревaн
Советник президента Армении Теван Погосян во время встречи президента с представителями интеллигенции (21 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ալիևի` Մոսկվա կատարելիք աշխատանքային այցին։
Պողոսյան. «Սահմանային լարվածությունն ու Ալիևի մոսկովյան այցը փոխկապակցված են»

Թևան Պողոսյանի դիտարկմամբ` ամեն ինչ փոխկապակցված է, առավել ևս, որ Ալիևի մոսկովյան այցի ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտությանն ու եռակողմ հայտարարությունների ընթացքին առնչվող հարցեր, իսկ ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ապա դա, ըստ Պողոսյանի, ևս մեկ վկայություն է այն բանի, որ պատերազմը դեռ չի ավարտվել։

«Ի՞նչ տեղեկություններ ենք ստացել վերջին 100-ամյակում, որ մտածենք, թե թշնամին մեկ օրում փոխվել է։ Նման երազանքները սին են, ինչն էլ թշնամին ապացուցում է ամեն օր` գերիներին պահելով, Երասխում կրակելով և այլ տեղերում ճնշում գործադրելով։ Նրանք կարծում են, որ մենք իրենց թշնամին ենք, հետևաբար պետք է հայ ազգին ոչնչացնեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով`Ալիևի ցանկացած հանդիպում, լինի Բաքվում, Մոսկվայում, թե աշխարհի որևէ այլ կետում, անպայմանորեն կապված է նրա հետ, որ Ադրբեջանի նախագահը ցանկանում է ամեն կերպ առաջ տանել իր երկրի շահերը` փնովելով հայ ժողովրդին։

Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Ալիևը հայտարարել է, որ հաղորդակցությունների բացումը պետք է զուգահեռաբար ընթանա

Ըստ այդմ`Ադրբեջանը ցանկացած գործողություն անելուց առաջ ուզում է ամրապնդել իր դիրքերը, ինչը պետք է անի նաև Հայաստանն իր պարագայում։

Պողոսյանը հիշեցրեց, որ 1994 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հերթական կարևոր հանդիպումից առաջ միշտ սրել է իրավիճակն առաջնագծում, և այդ առումով հիմա էլ ոչինչ չի փոխվել։

«Ադրբեջանը կարծում է, որ իր քաղաքականությունն իրեն հաջողություն է բերում, ուստի շարունակում է այն։ Ադրբեջանը գտավ հարմար պահը, երբ Հայաստանում հասարակությունը պառակտված էր, իշխանությունը կոտրեց ժողովրդի միասնականությունը, դիվանագիտությունը թույլ տվեց կոպիտ սխալներ, իսկ աշխարհն իր հերթին լուռ հետևեց, թե Ադրբեջանն ինչ արեց 44-օրվա ընթացքում։ Նույն աշխարհն այժմ վերհիշել է ուժ չկիրառելու հելսինկյան հիմնարար սկզբունքը։ Այդ մենք պետք է դասեր քաղենք այս ամենից»,– ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Պողոսյանի խոսքով` 2018 թվականից ի վեր ՀՀ պետական քաղաքականությունը մեզ հաջողություն չի բերել, ուստի այն պետք է փոխել, մինչդեռ ընտրությունների ժամանակ նախապատվություն տրվեց նույն իշխանությանն ու նույն քաղաքականությանը։

Ըստ նրա` եթե ՀՀ ԱԳՆ հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ, ներկայացնի Արցախի անկախությունը ճանաչող նախագիծ և այն ուղարկի Ազգային ժողով, ապա այդ դեպքում հնարավոր կլինի ասել, որ քաղաքականություն է փոխվել, իսկ եթե մեր պարագայում լինելու են հայտարարություններ առանց գործողությունների, ապա կկրկնվի հին անօգուտ գործելակերպը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ այցի ընթացքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալիևի հետ կհանդիպի հուլիսի 20-ին. Արցախի թեման կլինի ուշադրության կենտրոնում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն