Շախմատի աշխարհի գավաթ. Մարտիրոսյան–Մամեդյարով մրցապայքարի հաղթողը կորոշվի թայ–բրեքով

Айк Мартиросян - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Բաժանորդագրվեք
Երկրորդ պարտիայում հայ գրոսմայստերը համառ պայքարում զիջեց մրցակցին։ Առաջին պարտիայում Մարտիրոսյանը սպիտակներով հաղթել էր Մամեդյարովին։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյք կխաղա ադրբեջանցի առաջատար գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը, դուրս մնացին հետագա պայքարից: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս էր եկել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան։

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիար Մամեդյարովին

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала