20–ամյա զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է դիրքի ավագը

© Sputnik / Aram NersesyanАрмянский военнослужащий на боевой позиции
Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը ներկայացրել է հիմքերը, որոնցով այս դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. 2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում, զորամասի կրակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանի մահվան փաստով ՀՀ ՔԿ զինվորական վարչությւնում հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Военные каски - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
Ծառայակցի արձակած կրակոցից 20 տարեկան զինծառայող է մահացել

Ինչպես հայտնում են ՔԿ–ից, պարզվել է, որ զինծառայողը մահացել է մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածքի հետևանքով` զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը։

Հանցանքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Զինծառայող Սամվել Ալավերդյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին. ՔԿ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала