00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, կամ ինչ էր, ինչ դարձավ Ցուկերբերգի Facebook–ը

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցЛекция Марка Цукерберга в МГУ
Лекция Марка Цукерберга в МГУ - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Միգուցե չեք համաձայնի հայտնի պնդման հետ, թե առաջ ամեն ինչ ուրիշ էր՝ ծիրանն էլ ավելի ցաղցր էր, արևն էլ այնքան դաժան չէր վառում, որքան հիմա։ Բայց հո չե՞ք ժխտի, որ Facebook-ը իրոք ուրիշ էր։
Ֆեյսբուք. ինչ էր, ինչ դարձավ

Տարիներ առաջ Մարկ Ցուկերբերգը՝ հերքելով Հին կտակարանի հանրահայտ միտքը, թե չկա այս աշխարհում ոչ մի նոր բան, ստեղծեց առաջին սոցցանցը։ Հիշո՞ւմ եք, թե ինչ զարմանալի, համակրելի, բարի ու հեռանկարային էր Facebook-ն այն ժամանակ. հանկարծ հասկացանք, որ կարող ենք գեղեցիկ լուսանկարներ դնել, որոնք կհավանեն  աշխարհի հակառակ կողմում բնակվող մեր ընկերները։

Глава и основатель интернет-компании Amazon.com Джефф Безос - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Երեք երազանք մի տիեզերանավում կամ Բեզոսի աստեղային րոպեները

Կարող ենք կատակներ գրել, որոնք ժպիտ կպարգևեն հարյուրավոր մարդկանց։ Հետո ամեն ինչ սկսեց փոխվել ճիշտ այնպես, ինչպես սկսեց տարեցտարի փոխվել մեր հերթական խորհրդարանների կազմը՝ մակարդակը հետհզետե իջավ ու իջավ, գրառումների բովանդակությունն էլ արդեն գրեթե ոչ մի բանով չէր տարբերվում պառլամենտի բարձր ամբիոնից հնչող փոխադարձ վիրավորանքներից և նույնիսկ հայհոյանքներից։ Ինչո՞ւ այդպես եղավ։

​Միայն թե չասեք՝ շիկացած քաղաքական մթնոլորտը և ընտրություններն էին մեղավոր։ Այդ գործոնն, անշուշտ, կա։ Ո՞վ չի հիշում, թե ինչպես էին Facebook–ի առանձին լավ կազմակերպված խմբեր կատաղի հարձակումներ գործում ու հոշոտում ցանկացած մեկին, ով կհանդգներ նույնիսկ թեթև քննադատություն հնչեցնել այդ մարդկանց կուռքի հասցեին։ Հում-հում էին ուտում։ Բայց ախր ոչ մի նոր բան չէին անում, պարզապես ընդօրինակում էին այն, ինչ վաղուց արդեն տեսել էին Հայաստանից դուրս։

Բարձրաստիճան հայի բախտը Երկրի հակառակ կողմերում

Ահա թե ինչ է գրում New York Times թերթը. «Շատ հաճախ Facebook-ում ստեղծվում են կեղծ օգտատերերի բանակներ՝ քաղաքական ընդդիմախոսների և անկախ լրատվամիջոցների դեմ հարձակումներ կազմակերպելու համար։ Սոցիալական ցանցերn օգնում են տարբեր ռեժիմներին` մանիպուլյացիայի ենթարկել բնակչության գիտակցությունը, ինչպես նաև վերահսկել և հետապնդել ընդդիմադիր ակտիվիստներին և լրագրողներին»։ Համաձայն չե՞ք, որ հեղինակավոր ամերիկյան պարբերականի այս դիտարկումները 100 տոկոսով վերաբերում են մեր հարազատ հայաստանյան իրականությանը։

Kапсулa экипажа «Crew Dragon» с астронавтами Дугом Херли и Бобом Бенкеном в рамках программы SpaceX стартует в Космическом центре Кеннеди на мысе Канаверал (30 мая 2020). Флорида - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Տիեզերք կթռչի առաջին միլիարդատերը, որին դպրոցում «ամենադմբո աշակերտ» էին կոչում

Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ պոտենցիալ օգտատերերի հոսքը դեպի Facebook ավելի ու ավելի նվազեց, իսկ որոշ երկրներում, օրինակ` Միացյալ Նահանգներում և Կանդայում, գրեթե լրիվ դադարել է, ավելին` հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր մարդիկ երես են թեքում Facebook-ից։

Մասնագետները շատ հստակ պատասխան են տալիս այդ հարցին՝ ջահելները հեռանում են, նրանց տեղը զբաղեցնում են 35-ից մինչև 50 և ավելի տարիք ունեցող մարդիկ։

«Սլեյթ» համացանցային թերթի մեկնաբան Կորենտին Պարբոն գրում է. «Վերջին տարիներին Ֆեյսբուքի լսարանը դարձել է ավելի տարիքով և ավելի անզիջում։ Ցանկացած թեմա շոշափելիս մենք արդեն գիտենք՝ արձագանքը շատ խիստ է լինելու։ Առաջ մենք ինքներս մեզ ասում էինք` ա′յ, այս հոդվածը հետաքրքրություն կառաջացնի, հիմա շատ ճիշտ կանխատեսում ենք` այս հոդվածի տակ բազում կեղտոտ մեկնաբանություններ են լինելու»։

Հեղափոխության հետևանքները, կամ ով չի ուզում երջանիկ լինել՝ գնդակահարել

Մեկնաբանը հետո եզրակացնում է. «Մտքերի փոխանակությունը և անաչառ քննարկումը լիովին վերացել են»։

Մասնագետները հիմնավորում են՝ նրանք, ովքեր հստակ արտահայտված քաղաքական հայացքներ ունեն, ավելի շատ են երևում սոցցանցում նաև այն պատճառով, որ այնտեղ շատ պարզ հնարավորություն կա ընդամենը տեքստ գրել և հասու դարձնել իրենց գաղափարները բազմաթիվ մարդկանց։

Система противовоздушной обороны Израиля Iron Dome активирована для перехвата ракеты, запущенной из сектора Газа, контролируемого палестинским движением ХАМАС (12 мая 2021). Ашдод - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2021
Նահանջի տեղ չկա, վտանգ ես զգում, պիտի առաջինը հարձակվես, կամ Իսրայելի հաղթանակի բանաձևը

Դրա հետ մեկտեղ, եթե ձեր կարծիքն այնքան էլ ձևավորված չէ, օրինակ, եթե այնուամենայնիվ կասկածներ ունեք՝ իսկ իրո՞ք ամեն ինչում մեղավոր են նախկինները, ֆեյսբուքյան ձեր համախոհներն այնքան կկրկնեն, որ պատերազմը տանուլ ենք տվել միայն ու միայն նախկինների պատճառով, որ ձեր կասկածներն իսպառ կվերանան, դուք էլ կամաց-կամաց ծայրահեղական կդառնաք, որովհետև մի օր հանկարծ կհասկանաք՝ ծայրահեղական, ագրեսիվ կարծիքները արդեն գերիշխում են Facebook–ում, չափավոր քաղաքական համոզմունքներ ունեցողները մղվել են հինգերորդ պլան. նրանց ոչ ոք չի էլ լսում։

​Եվ այնուամենայնիվ, համաձայնեք, գոնե Հայաստանում Facebook–ը շատ դրական դեր է կատարում բազմաթիվ օգտատերերի սուր և խորը վերլուծական միտքը զարգացնելու և բացահայտելու տեսակետից։ Միայն մեկ օրինակ. Երևան էր եկել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը հաստատել էր՝ Եվրամիությունը ավելի քան 2,5 միլիարդ եվրո է հատկացնելու Հայաստանին։

Չինաստանը զիջում է դիրքերը Հնդկաստանին, բայց մասնագետները պնդում են՝ չկա չարիք առանց բարիք

Միանգամից հայտնվեցին երկու հակադիր մեկնաբանություններ՝ ըհը′, եվրոպացիները մեզ կուտ են տալիս, որ Ղարաբաղը վերջնականապես հանձնեն Ադրբեջանին. ձրի պանիրը միայն թակարդում է լինում։

Դրան զուգահեռ՝ ըհը′, Ֆրանսիան պատրաստվում է փրկել Արցախը և իր զորքերը տեղակայել այնտեղ։ Իսկ դուք ասում եք՝ էս ինչ անտանելի է դարձել Facebook–ը։

Ընդհակառակը, Facebook–ը մեզ բոլորիս ուրախության անկրկնելի պահեր է պարգևում։

Լրահոս
0