Արշակ Կարապետյանն էլ կազատվի պաշտոնից

© Sputnik / Asatur YesayantsПервый заместитель начальника Генштаба ВС РА Аршак Карапетян в Мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2021). Еревaн
Первый заместитель начальника Генштаба ВС РА Аршак Карапетян в Мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գեներալ–մայոր Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը ստանձնել էր այս տարվա ապրիլին:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այսօր ստացել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը

Գեներալ–մայոր Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021թ. ապրիլի 13–ին:

2018-2021թթ.–ին նա ՀՀ վարչապետի խորհրդականն էր:

Հիշեցնենք` այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։

Լրահոս
0