Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի սահմանային իրադրության սրմամբ. Թոյվո Կլաար

© Photo / official site of the President of RAАрмянский военнослужащий на армяно-азербайджанской границе
Армянский военнослужащий на армяно-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Բաժանորդագրվեք
Եվրոպական միությունը Երևանին ու Բաքվին կրկին զսպվածության և կառուցողական երկխոսության կոչ է արել։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը Twitter-ում գրել է, որ Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ է օգնության ձեռք մեկնել։

Արդեն մի քանի օր է` Երասխի սահմանագոտում կրակոցներ են հնչում: Հայաստանի ու Նախիջեւանի սահմանի տվյալ հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Հուլիսի 19-ին ադրբեջանական զինուժը նաև ականանետներ է կիրառել:

«Մենք կրկնում ենք զսպվածության, ուժերը հետ քաշելու և սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու մեր կոչը։ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին», - նշել է Կլաարը։

​Օրերս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այցելել էր Երևան և Բաքու։ Նա Ադրբեջանում հայտարարել էր, որ Եվրամիությունը անհրաժեշտության դեպքում պատրաստ է սահմանազատման հարցում աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին: Նրա խոսքով` ԵՄ-ն կարող է իր փորձագետներին ուղարկել և իրադրության մոնիտորինգ իրականացնել:

Ինչո՞ւ է ԵՄ–ն 2,5 մլրդ եվրո տալիս Հայաստանին. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի՞

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала