Սահարա անապատից «ջերմ հյուրեր» են եկել Հայաստան. եղանակի տեսություն

© Sputnik / Aram Nersesyan"Мертвое озеро" в Ереване
Мертвое озеро в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ջերմաստիճանը Հայաստանի որոշ հատվածներում կհասնի +42–ի. իրավիճակը հրդեհավտանգ է։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով՝ մինչև հուլիսի 21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40...+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

© MESԵղանակի կանխատեսում
Սահարա անապատից «ջերմ հյուրեր» են եկել Հայաստան. եղանակի տեսություն   - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Եղանակի կանխատեսում

Հաղորդագրության համաձայն`Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Каша - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Սննդաբանն ասել է՝ ինչ չի կարելի ուտել նախաճաշին շոգ եղանակին

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում մինչև հուլիսի 24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի +42–ի, երեկոյան կնվազի մինչև 36–38 աստիճան։

Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը շարունակում է աճել. աղետը հասել է Բավարիա

Լրահոս
0