Բարեփոխումները բավականին արագ են լինելու. Հարությունյանը ներկայացրել է Արշակ Կարապետյանին

© Photo : official site of the GOV of RAСлева направо: Вагаршак Арутюнян, Араик Арутюнян и Аршак Карапетян на заседании
Слева направо: Вагаршак Арутюнян, Араик Арутюнян и Аршак Карапетян на заседании - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել բոլորին վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ ուժեղ բանակ և պաշտպանված սահմաններ ունենալու համար:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

© Photo : press office of the GOV of RA ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին
Բարեփոխումները բավականին արագ են լինելու. Հարությունյանը ներկայացրել է Արշակ Կարապետյանին - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ ՊՆ առաջին տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Մաղթում եմ Ձեզ հաջողություն այս առաքելությունը ստանձնելու ընթացքում: Ունեք կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի աջակցությունն այս բարեփոխումներն իրականացնելու գործում»,–ասել է նա:

Հարությունյանի խոսքով` առաջիկա 5 տարիներին ժողովրդի տված մանդատը կիրացնեն նաև բանակում բարեփոխումներ իրականացնելիս:

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ ուժեղ բանակ և պաշտպանված սահմաններ ունենալու համար:

Ինչո՞ւ է Վաղարշակ Հարությունյանը հրաժարվել պաշտոնից. քաղտեխնոլոգը մեկ տարբերակ է դիտարկում

«Եվս մեկ անգամ ուզում եմ ողջունել այն անձնակազմին, որի հետ ծառայել եմ և ծառայելու եմ: Բարեփոխումները բավականին արագ են լինելու»,-ասել է ՊՆ առաջին տեղակալը:

© Photo : press office of the GOV of RAԱրշակ Կարապետյան
Բարեփոխումները բավականին արագ են լինելու. Հարությունյանը ներկայացրել է Արշակ Կարապետյանին - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Արշակ Կարապետյան

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին՝ կատարած աշխատանքի համար, նշելով, որ նա պատվով է կատարել այս ժամանակահատվածում իր առաքելությունը։

Իր հերթին Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և սպաներին, որոնց հետ անցել է դժվարին, հետպատերազմական փուլ՝ հաղթահարելով մի շարք բարդություններ:

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծել է ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է դրանք շարունակել ու ավարտին հասցնել՝ տարածաշրջանում լիարժեք մարտունակ բանակ ունենալու համար:

Արշակ Կարապետյանը նոր պաշտոն ունի. Փաշինյանը ստորագրել է որոշումը

Լրահոս
0