Գյումրիում դիմակավորված անձը թալանել է տարեց ամուսիններին ու կրակել տղամարդու ուղղությամբ

© Photo : official site of the Investigative Commiittee of RAДоме на улице Пароняна в Гюмри
Доме на улице Пароняна в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանցագործը կրակել է 70-ամյա տղամարդու վրա, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Դիմակավորված անձը ամուսիններից հափշտակել է 60-ից 70 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ Վաղ առավոտյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Автомобиль скорой помощи на улице Налбандяна в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 23-ամյա երիտասարդը հոսանքահարվել է ու մահացել

Ըստ կայքի` ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել Գյումրու Պարոնյան փողոցի տներից մեկի բնակիչ, 70-ամյա Սաթենիկ Ա․-ից, որ դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է իր տան ննջասենյակի պատուհանը, մտել ներս և զենքով ստիպել է իր 70-ամյա ամուսնուն, որպեսզի իրենց մոտ եղած գումարը տան։

Ոստիկանները պարզել են, որ ամուսիններից գումարը ստանալուց հետո դիմակավոր անձը մեկ կրակոց է արձակել 70-ամյա Մեքս Ա․-ի վրա, որը «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հանցագործը տարեց ամուսիններից հափշտակել է 60-ից 70 հազար դրամ։

© Photo : official site of the Investigative Commiittee of RAՀատակին մնացել են արյան հետքերը
Գյումրիում դիմակավորված անձը թալանել է տարեց ամուսիններին ու կրակել տղամարդու ուղղությամբ - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Հատակին մնացել են արյան հետքերը

37-ամյա տղամարդը մեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջին և ցած նետվել

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողին, հանցագործության գործիք հրազենն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ընկերը կատակով գցել է լողավազանի մեջ․ մանրամասներ՝ Արզնիում կնոջ մահվան դեպքից

Լրահոս
0