Ինչ են պատրաստվում անել ԲՀԿ–ն և ԼՀԿ–ն խորհրդարանից դուրս

© Sputnik / Asatur YesayantsЗал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн
Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել են իրենց քաղաքական ուժերի հետագա անելիքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Արման Աբովյանը անդրադարձավ վերջերս Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կայացած հանդիպմանն ու ասաց, որ այն ունեցել է ֆորմալ բնույթ, ընդամենը հետընտրական հանդիպում, որի ընթացքում որևէ պայմանավորվածություն չի եղել։ Ըստ նրա` ԲՀԿ–ն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո անմիջապես հայտարարեց, որ երբեք լոկ մանդատների համար չի պայքարել և մանդատը դիտարկել է գործիքներից մեկը քաղաքական ծրագրերն իրականացնելու համար։

Гагик Царукян прибыл на судебное заседание (17 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Գագիկ Ծառուկյանին «շաքարակալած» սուտ են մատուցել. Զոհրաբյանը` ԲՀԿ-ի անհաջողության մասին

«ԲՀԿ–ն այժմ էլ կա, մնում է քաղաքական դաշտում, դեպի ստվեր չենք գնալու, լինելու ենք ավելի ակտիվ` արձագանքելով ու մասնակցելով բոլոր քաղաքական գործընթացներին։ Ձևաչափերը տարբեր են»,– ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Աբովյանի տեղեկացմամբ` իրենց գնահատականներում նույնպես ոչինչ չի փոխվել, շարունակում են պնդել, որ երկիրը հայտնվել է ծանրագույն իրավիճակում, ուստի ելքեր գտնելու գործընթացը շարունակում է մնալ արդիական։ Ըստ նրա`ԲՀԿ–ն արել և անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի Հայաստանի բարգավաճմանը, հետևաբար բոլոր կուսակիցներն ու ԲՀԿ անդամ չհանդիսացող մարդիկ, ովքեր իրենց քայլերով կնպաստեն երկրի զարգացմանը, կլինեն անձամբ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում։

Անի Սամսոնյանն իր հերթին նշեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը։ Այս պահին իրենք վերլուծում են ընտրությունների արդյունքներն ու ստեղծված իրավիճակը` փորձելով վերհանել իրենց թերություններն ու սխալները, գույքագրել հնարավորությունները, որպեսզի շարունակեն ներդրում ունենալ հայաստանյան քաղաքական դաշտում։

Արմեն Սարգսյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ. ԼՀԿ առաջնորդը խոսել է իր ծրագրերի մասին

«Հետնտրական հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է իրեն կից խորհրդատվական հարթակ ստեղծելու ծրագիրը, որը նախատեսված է արտախորհրդարանական ուժերի համար։ ԼՀԿ–ն Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ ողջունել է այդ նախաձեռնությունը, քանզի հանդես է եկել համերաշխության և համախմբման գաղափարներով, ուստի հաջողություն ենք մաղթում այդ հարթակին»,– նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Սամսոնյանի խոսքով` ԼՀԿ–ն այս պահին իր անելիքներն ունի և, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հիշյալ հարթակի աշխատանքներին։ Ըստ նրա`Հայաստանը գտնվում է միջազգային ու տարածաշրջանային լուրջ մարտահրավերների առջև, և անկախ այն հանգամանքից` ԼՀԿ–ն խորհրդարանում է, թե ոչ, հստակեցնում է իր դերակատարությունն այդ մարտահրավերները հաղթահարելու գործում։

Սամսոնյանն ասաց, որ կուսակցությունում քննարկում են նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը։ Երբ պատգամավորական լիազորությունները դադարեն, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները կորոշեն, թե որ ոլորտներում կարող են ինքնադրսևորվել ու շարունակել գործունեությունը, հետևաբար վերջին արտահերթ ընտրությունները ԼՀԿ–ի գործունեության համար բնավ վերջակետ չեն, և կա ամեն ինչ նորովի սկսելու մեծ հնարավորություն։

Ինչու ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով վերոհիշյալ երկու քաղաքական ուժերը չհաղթահարեցին խորհրդարան անցնելու նվազագույն շեմը։ ԲՀԿ–ն ստացավ ձայների 3.95 % տոկոսը, իսկ ԼՀԿ–ն` 1.22% տոկոսը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն