Արարատ Միրզոյանը համաձայնել է. հայտնի է` ինչ պաշտոն կստանձնի նա. ԶԼՄ

© Sputnik / Asatur YesayantsВрио первого вице-премьера Арарат Мирзоян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
Врио первого вице-премьера Арарат Мирзоян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային ժողովի նախագահը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Լուրեր էին պտտվում, որ նա չի ցանկանում որևէ պաշտոն զբաղեցնել։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը համաձայնել է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին: Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը` հղում անելով իր աղբյուրներին։

«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Արարատ Միրզոյանը կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար:Քիչ առաջ Միրզոյանն իր համաձայնությունը տվել է, իսկ մինչև այս հրաժարվում էր որևէ պաշտոնի նշանակվելուց»,–գրում է կայքը:

Ավելի վաղ նույն լրատվամիջոցը գրել էր, որ Փաշինյանը Միրզոյանին առաջարկել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, սակայն Միրզոյանը մերժել է։ Նա հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից։

Դեսպանները փակ «չաթում» անկեղծացել են. ինչո՞ւ է հետ կանչվել Ձյունիկ Աղաջանյանը. «Հրապարակ»

Լրահոս
0