Այգեստանի բնակիչը մոլորվել ու անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված

© Sputnik / Aram NersesyanНадпись при въезде в город Аскеран
Надпись при въезде в город Аскеран - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` Այգեստան համայնքի բնակիչը հայկական կողմին է վերադարձվել ռուս խաղաղապահների միջամտությամբ։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկն այսօր Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Արցախում ականների վրա կրկին ադրբեջանցիներ են պայթել

Ստեփանյանի խոսքով` նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Ադրբեջանը պետք է 30 հազար եվրո վճարի Արթուր Բադալյանին

Լրահոս
0