Պետք է պատվաստվել մինչև համավարակի նոր ալիքի ուժգնացումը. կորոնավիրուսի թվերն աճում են

© Sputnik / Илья Питалев / Անցնել ֆոտոբանկМедицинский сотрудник в отделении реанимации и интенсивной терапии г
Медицинский сотрудник в отделении реанимации и интенсивной терапии г - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորեց պատվաստումների իրականացումը ՀՀ քաղաքացիների շրջանում օրական 5000–ի սահմաններում։ Նաև հանձնարարեց այսուհետ առանձնացնել արտասահմանցիների ու ՀՀ քաղաքացիների պատվաստումների վիճակագրական ցուցանիշները։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը շարունակում է աճել ու արդեն հատել է օրական 200 դեպքի շեմը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Եթե նախորդ շաբաթ մենք գրանցում էինք մաքսիմում մինչև 200 դեպք, ապա այս շաբաթ մենք արդեն 200-ը հատել ենք, և երեկ հայտարարել ենք 220 դեպք, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել»,– ասաց նա` հավելելով, որ ԱՆ կանխատեսումներով` աճի նման տենդենցը շարունակվելու է նաև մոտակա օրերին։

Փոխնախարարը նշեց նաև, որ կորոնավիրուսային համաճարակային իրավիճակը լարված է ամբողջ տարածաշրջանում ու նաև Եվրոպայում։ Սակայն այն երկրներում, որտեղ պատվաստված քաղաքացիների տոկոսը բարձր է, նրա դիտարկմամբ` հոսպիտալացման ու մահվան դեպքերը հիմնականում գրանցվում են այն մարդկանց մոտ, ովքեր պատվաստված չեն։

Медработники перед зданием медицинского центра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
225 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Նանուշյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին պատվաստվել մինչև կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի ուժգնացումը։

Հայաստանում, պաշտանական վիճակագրության համաձայն, հիվանդանոցային բուժում է ստանում 606 քաղաքացի, որոնցից ծանր վիճակում են գտնվում 282–ը, ծայրահեղ ծանր` 48–ը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորեց պահպանել պատվաստումների իրականացումը ՀՀ քաղաքացիների շրջանում օրական 5000–ի սահմաններում։

Ի՞նչ է պետք անել պատվաստվելու համար. նախարարության ուղեցույցը

Նաև հանձնարարաեց այսուհետ առանձնացնել արտասահմանցիների ու ՀՀ քաղաքացիների պատվաստումնրի վիճակագրական ցուցանիշները, քանի որ ընդհանուր թվի մեջ ընկալելի չէ, թե դրա որ մասն է կիրառվել ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Փաշինյանը հանձնարարեց պահպանել նաև դիմակային ռեժիմը փակ տարածքներում, քանի որ վիճակագրությունը կարող է ստիպել կառավարությանը դիմել խստացումների։

Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն