Երևանում ուժեղացված ծառայության ժամանակ բերման է ենթարկվել 49 անձ. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել հուլիսի 21-ի երեկոյան Երևանում ուժեղացված ծառայություն իրականացնելու վերաբերյալ: 

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել հուլիսի 21-ի երեկոյան Երևանում ուժեղացված ծառայություն իրականացնելու վերաբերյալ:

Полиция Франции (архивное фото) - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Ֆրանսիայում ոստիկանները գնդակահարել են պատանուն գլխատած տղամարդուն
 

Հաղորդագրության համաձայն՝ Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, զինամթերք և այլն։

Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել է նաև մեքենայի կեղծ համարանիշ։ Բերման ենթարկված անձանցից երկուսը ձերբակալվել են։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ոստիկանները մայրաքաղաքում կանգնեցնում էին ավտոմեքենաներն ու զննություն անցկացնում դրանց սրահներում ու բեռնախցիկներում, ստուգում մեքենայում գտնվող անձանց փաստաթղթերը։

Լոս Անջելեսի ոստիկանները 16 տոննա մարիխուանա են առգրավել․ թմրավաճառների թվում հայեր կան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала