00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսման վարձը եկամտահարկից փոխհատուցելու գործընթացը մեկնարկել է. ի՞նչ փաստաթղթեր են պետք

© Sputnik / Andranik GhazaryanСтуденты перед Гос.педагогическим университетом в первый учебный день
Студенты перед Гос.педагогическим университетом в первый учебный день - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Բաժանորդագրվել
Եթե անձը միևնույն ժամանակ իրավունք ունի օգտվելու ուսման վճարի և հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձից, ապա ընտրում է դրանցից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Դիմորդները կարող են բուհերի թափուր մնացած տեղերի համար դիմել և մրցույթի մասնակցել

Այս ծրագիրը միայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով սովորող ուսանողների համար է։ Ուսման վարձի փոխհատուցումը տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով:

Ուսման վարձի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ՀՀ քաղաքացիները և միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

«Եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում ուսման վարձի փոխհատուցման և ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից»,- տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Վճարված ուսման վարձավճարի չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման համար ուսանողը հարկային մարմին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․

  1. դիմում (ՀՀ ՊԵԿ նախագահի 25․12․2020թ․ N 1240-Լ հրամանով սահմանված ձևի),
  2. ՀՀ-ում հավատարմագրված բուհի հետ կնքված պայմանագրի պատճենը,
  3. ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ նույնականացման քարտ,
  4. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
  5. ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք՝ ուսանողի մասնագիտության, կրթական աստիճանի, կուրսի, ինչպես նաև տվյալ մասնագիտության համար սահմանված և վճարված տարեկան ուսման վարձավճարի չափի վերաբերյալ։

Անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Եթե անհրաժեշտ բոլոր քննություններն ուսումնական տարվա ավարտից հետո են հանձնվում, ապա փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ 6 ամսվա ընթացքում:

Ереванский государственный университет - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
ԵՊՀ-ում հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ է ստեղծվում. բուհը 6 ամիս ժամանակ ունի

«Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման գործառույթ իրականացնող ստորաբաժանումը դիմումը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վերադարձվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկում է հարկային մարմնի՝ եկամտային հարկի վերադարձման գործառույթ իրականացնող ստորաբաժանում՝ եզրակացությունների հիման վրա վերադարձը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կատարելու հանգամանքները ստուգելու և հաշվառում իրականացնելու համար»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող ութերորդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացվում վճարման հանձնարարական, ապա երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը փոխանցվում է ուսանողի բանկային հաշվին:

Ինչպես կենդանացնել Հայաստանի մարող գիտական դպրոցները. պետական նոր ծրագրեր

Լրահոս
0