Հայ գերիների ևս մի խումբ դատապարտվեց ազատազրկման. Բաքվի դատարանը հրապարակեց վճիռը

© Sputnik / Zarina OrudjaliyevaСудебное заседание по делу Вигена Эулджекчяна (8 июня 2021). Баку
Судебное заседание по делу Вигена Эулджекчяна (8 июня 2021). Баку - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Բաժանորդագրվեք
Դատախազը մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել է 7 տարի ազատազրկում՝ հետագա արտաքսմամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Բաքվի դատարանը Ադրբեջանում ապօրինի պահվող 13 հայ գերիներից յուրաքանչյուրին դատապարտել է 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:

Судебное заседание по делу Вигена Эулджекчяна (8 июня 2021). Баку - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
«Ինձ մեղավոր չեմ ճանաչում». Բաքվում շարունակվում է հայ գերիների դատավարությունը

Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ ավելի վաղ դատախազը մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել է 7 տարվա ազատազրկում ՝ հետագա արտաքսմամբ: Փաստաբանները դատարանին խնդրել են արդարացնել իրենց պաշտպանյալներին և արտահանձնել հայրենիք։

«Խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն», - նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր ազատազրկման դատապարտված հայ գերիներն են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բահրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։

Նախօրեին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ։

Սա շինծու քրեական գործերով հայ ռազմագերիների նկատմամբ առաջին դատավարությունը չէ։ Գերիներին, որպես կանոն, կեղծ մեղադրանքներ են ներկայացնում «ահաբեկչության», «վարձկանության» ու «Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» համար:

Գերիներ, Ադրբեջանի դրոշներ և հայատյացություն. Թաթոյանն ապացույցներ է ներկայացրել Լուազոյին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների ու պատանդների քրեական հետապնդման փաստը: ԱԳՆ-ն ընդգծել էր, որ Ադրբեջանի իշխանությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը։ ԱԳՆ-ն Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала