Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին. ՔԿ–ն ներկայացնում է սարսափելի վթարի մանրամասները

© Sputnik / official site of the Investigative Committee of RAВозле Баграташенской таможни взорвался автомобильный баллон с газом
Возле Баграташенской таможни взорвался автомобильный баллон с газом - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Ողբերգական ելքով վթարը տեղի էր ունեցել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում` մաքսատան մոտակայքում։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է հուլիսի 22-ի ցերեկը Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենաների բախման տեսանյութը։

Ըստ հաղորդագրության` Վանաձորի 35-ամյա բնակչի վարած «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենան իրականում պայթել է ոչ թե մաքսատան մոտ կայանած բեռնատարի հետ բախվելու հետևանքով, ինչպես հաղորդվել էր երեկ, այլ երթևեկելու պահին։

«Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի Հանրապետության սահման երթևեկելու ընթացքում պայթել է գազի գլանանոթը, որի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»,– հայտնում է ՔԿ–ն։

Տեսանյութում հստակ երևում է, որ արդեն պայթյունից հետո ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվում է բեռնատարին։

Երևանի կենտրոնում հաստաբուն ծառն ընկել է ոստիկանական ավտոմեքենայի վրա

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը ):

Նախաքննությունը շարունակվում է:

Շղթայական ավտովթար՝ Երևանի Կոմիտասի պողոտայում. բախվել են 5 ավտոմեքենա

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала