Երևանի կենտրոնում հաստաբուն ծառն ընկել է ոստիկանական ավտոմեքենայի վրա

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանական ավտոմեքենա
Ոստիկանական ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վնասվել է մոտակայքում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենն։ Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես միակողմանի  է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Կեսգիշերին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է, փակելով Մոսկովյան փողոցը: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Сильный ветер в Ереване повалил дерево - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Ուժեղ քամին Երևանում ու մարզերում ծառեր է տապալել

Տուժածներ չկան, սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև մոտակայքում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես միակողմանի  է դարձել։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Լրահոս
0