Հիմա էլ H5N6. Չինաստանում թռչնագրիպի բռնկում է գրանցվել

© Sputnik / Andranik GhazaryanКурицы в селе Джрадзор в Ширакской области
Курицы в селе Джрадзор в Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2021
Բաժանորդագրվեք
Մեկ մարդ արդեն մահացել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բոլոր հիվանդները շփում են ունեցել ընտանի թռչունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Չինաստանի հարավ-արեւմուտքում երեք մարդ է վարակվել H5N6 թռչնագրիպի վիրուսով։ Նրանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Հոնկոնգի առողջապահության դեպարտամենտը։

Образцы курятины для лабораторного анализа - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2020
Ուկրաինայում թռչնագրիպ կա՞. արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Հայաստան

Մահվան ելքով դեպք է գրանցվել Սիչուան նահանգի Սուանհանայում։ Հաղորդվում է, որ 51-ամյա կինը շփում է ունեցել ընտանի թռչունի հետ։

Ախտանշանները նա նկատել է հունիսի 25-ին, հուլիսի 3-ին նրան հոսպիտալացրել են։ Հաջորդ օրը կինը մահացել է։

Վարակման երկրորդ դեպքը ևս Սիչուան նահանգում է գրանցվել։ Կացզյանի 57-ամյա բնակչին վիրուսը փոխանցվել է թռչունից։ Նրա մոտ գանգատներ են նկատվել հունիսի 22-ին, հուլիսի 5-ին տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։

Երրորդ դեպքն արձանագրվել է Չինաստանի կենտրոնական մասում՝ Չունցին քաղաքում։

Ավետիսյան. «Լեհական մսամթերքի արգելքով ՀՀ սահմանները զերծ ենք պահում թռչնագրիպից»

66-ամյա չինացին նույնպես կապ է ունեցել ընտանի թռչունի հետ։ Ախտանշաններն ի հայտ են եկել հունիսի 23-ին, հուլիսի 4-ին նրան հոսպիտալացրել են, այժմ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հուլիսի կեսերին չինական ԶԼՄ-ներն արդեն հայտնել էին Սիչուանում H5N6 թռչնագրիպով մարդու վարակվելու դեպքի մասին։

Դեպքի վայր ժամանած Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնի փորձագետները պարզաբանել են, որ վիրուսը մարդուն փոխանցվել է թռչունից, մարդուց մարդուն H5N6 փոխանցման մասին դեպքեր չեն արձանագրվել, վարակի զանգվածային տարածման վտանգը չափազանց ցածր է:

«Թովմասյանն ինձ հետաքրքրել է այնքան, ինչքան թռչնագրիպը` Խորենացուն». Պետրոսյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала