«Ֆրանսիայում մեզ թուրքերից շատ են սիրում». ինչ անել պատրանքներին չտրվելու համար

© Sputnik / Andranik GhazaryanФранцузско-армянский журналист, аналитик Тигран Екавян в гостях радио Sputnik
Французско-армянский журналист, аналитик Тигран Екавян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2021
Հայ համայնքը սիրված և հարգված է Ֆրանսիայում, սակայն անհեռատեսություն է այդքանով բավարարվելը։ Պետք է նորովի կառուցել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, հատկապես որ դա վաղուց են սկսել Թուրքիան ու Ադրբեջանը։

Եթե ֆրանսահայ համայնքը ավանդաբար ճանաչված և սիրված է, արդյոք դա նշանակում է, որ կարող ենք այլևս հարաբերություններ չզարգացնել Ֆրանսիայի հետ։ Իրականությունը ցույց է տալիս, թե ուր է տանում նման ինքնահանգստացնող մտածելակերպը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է ֆրանսահայ լրագրող, վերլուծաբան և հետազոտող Տիգրան Եկավյանը։

Տիգրանը Ֆրանսիայում հայտնի է որպես Միջին Արևելքի կրոնական համայնքների (քրիստոնյաների և եզդիների) հարցերի հետազոտող։ Այս համայնքների պատմության և ներկա վիճակի մասին նա գիրք է հրատարակել, որը ֆրանսախոս աշխարհում անտեսված այս հարցին նոր ուշադրություն է հաղորդել։ Շնորհիվ իր համբավի, Տիգրանը պարբերաբար հրավիրվում է Ֆրանսիայի ճանաչված ԶԼՄ–ներ` մեկնաբանելու Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակը։ Սակայն մեկ կամ մի քանի անհատի գործը բավարար չէ պետական խնդիր լուծելու համար, ընդգծում է նա։

Ճիշտ է, ֆրանսիական մամուլը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ զինադադարից հետո պարբերաբար անդրադառնում է Արցախյան հիմնահարցին կամ ՀՀ սահմանային իրավիճակին, սակայն պետք չէ ենթադրել, որ բոլոր ֆրանսիացիները գիտեն իրողությունը և «իմունիտետ» ունեն թուրք–ադրբեջանական քարոզչության դեմ, ընդգծում է Եկավյանը։

«Հայ հասարակությունը Ֆրանսիայում ընդհանուր առմամբ համակրանք ու հարգանք է վայելում, բայց դա չի նշանակում, որ այսքանով պետք է բավարարվենք, որովհետև հակառակ կողմը շատ ագրեսիվ էր լրատվական պատերազմի ժամանակ ու շատ ջանք թափեց, որ բոլոր ուժերը` ծայրահեղ աջակողմյաններից մինչև ձախակողմյաններ, իրենց կարծիքն ընդունեն», – նշում է Եկավյանը։

Վերջին մի քանի տարիներին ադրբեջանական իշխանությունները գումարներ են տրամադրել Նորմանդիայում մի քանի լքված եկեղեցիների նորգման համար` այն ակնկալիքով, որ Ֆրանսիայում չբարձրացնեն Շուշիում կամ այլ վայրերում հայկական վանքերի ու հուշարձանների հարցը։ Արդյունքում, օրինակ, «ալբանական ժառանգության» մասին մտացածին թեզերը, որոնք հինգ–վեց տարի առաջ ֆրանսիական հասարակության համար ծիծաղելի էին հնչում, հիմա հայկական կողմից լուրջ բացատրական աշխատանք են պահանջում։

Ерасх  - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

«Որոշ ժամանակ առաջ նրանք ջանքեր գործադրեցին՝ մի հայտնի հրատարակչատանն իրենց «գրականությունը» տպագրելու համար։

Կարողացանք դա խոչընդոտել, բայց ընդհանրապես ակնհայտ է, որ ադրբեջանցիները նոր ֆրանսախոս էլիտա են պատրաստում՝ Ֆրանսիա ուսանողներ ուղարկելով, ինչպես  նաև  ընդլայնելով ֆրանսերենի ուսուցումը Բաքվում, ուր արդեն կա ֆրանսիական համալսարան և ծրագիր կա վարժարան ստեղծելու։ Հայաստանը վաղուց ունի, բայց անհրաժեշտ է  հզորացնել դրանք, որովհետև ակնհայտ է, որ ֆրանսախոս մասնագետների, ներառյալ՝ դիվանագետների կարիք ունենք։ Նրանց պակասից է, որ պատերազմական գործողությունների օրերին չկարողացանք բացատրել մեր դատն ու կեցվածքը», – նշում է Տիգրանը։ 

Մեծ և բազմազան Ֆրանսիա

Տարբեր ուժերի հետ տարբերակված աշխատանք է պետք, նշում է նա։ Ֆրանիական հասարակությունում հետզհետե ընդլայնվում են արմատական տրամադրությունները, և պահպանողական ուժերի կշիռն աճում է։ Այս թևում Արցախյան խնդիրը դիտում են որպես քրիստոնյա հավատքի պաշտպանություն, իսկ Արցախի հայերը համարվում են հավատքի պաշտպաններ (ինչպես Միջին Արևելքի քրիստոնյաները)։

Ընդգծված հայասեր վերաբերմունք է որդեգրել նաև Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը` ի հիշատակ Միսաք Մանուշյանի (որը, ինչպես հայտնի է, կոմունիստական կուսակցության ակտիվ անդամներից էր)։ Դրանից բացի, Ֆրանսիայի Կոմկուսը պաշտպանում է Կատալոնիայի ու քրդերի անկախությունը, նույն համատեքստում էլ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ֆրանսիացիները տապալեցին միապետությունը՝ է՛լ ավելի անսահմանափակ միապետություն ստանալով

Մի շարք այլ ձախակողմյան ուժեր, սակայն, փորձել էին հարել ադրբեջանական կողմին, մանավորապես սա երևում էր mediapart.fr կայքի ու Liberation թերթի դեպքում։

Վերը նշվածը կրկին ստիպում է հիշել մի բան, որը Հայաստանում շատ հաճախ մոռանում ենք. Ֆրանսիայում կա ոչ միայն կես միլիոնանոց հայ համայնք, այլ նաև 65 միլիոնանոց հասարակություն, որի հետ պետք է մշտապես հաղորդակցվել (այդ թվում` պետական ծրագրերով)։ Այս գործն է, որ տարիներ շարունակ կատարում են բազմաթիվ ֆրանսիացի գործիչներ. պատգամավոր, այժմ սենատոր Վալերի Բուայեն, Ֆրանսիա–Արցախ խորհրդարանական խմբի նախկին և ներկա նախագահներ Գի Տեսյեն ու Ֆրանսուա Պուպոնին և այլք։

«Մենք պետք է աշխատենք ոչ միայն հայ համայնքի օրակարգի, այլև Հայաստան-Ֆրանսիա օրակարգի համար։ Սա թերևս մեր գլխավոր թույլ կողմն է. մենք չունենք թե՛ համայնքի, թե՛ Սփյուռքի հետ հարաբերությունների օրակարգ։ Թուրք և ադրբեջանական համայնքներն ունեն այդ տեսլականը և կարգապահությունը։ Մենք ի՞նչ պատասխան ունենք նրանց տալու», – նշում է Տիգրանը։

Բարեկամներ և դաշնակիցներ

Հայ համայնքը Ֆրանսիայում ունի ոչ շատ հզոր ու հարուստ, բայց հավատարիմ բարեկամներ, ի դեմս ասորական և հունական համայնքների, որոնք մշտապես նեցուկ են կանգնում Հայ դատի պաշտպանությանը։ Նրանց հետ կապը պետք է ուժեղացնել` արդարության միասնական պահանջ բարձրացնելով, ընդգծում է Տիգրանը։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с президентом Франции Эмануэлем Макроном в рамках Второго Парижского форума мира (12 ноября 2019). Париж - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
«Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահին». Փաշինյանն ու Մակրոնը մշտական կապի մեջ են

Դրանից բացի, հսկայական աշխատանք կա անելու Ֆրանսիայի հրեական համայնքի հետ, որի հետ կապը շատ թույլ է։ Թեև վերջին քսան տարվա մեջ նրանք ընդունեցին Ցեղասպանությունը և աջակցում են հայ համայնքին, բայց կան նաև այնպիսիք, որոնք չեն ուզում դեմ կանգնել Իսրայելի պաշտոնական քաղաքականությանը։ Կարևոր խնդիր է`  նորովի մոտենալ այս հարաբերություններին և երկխոսություն ծավալել նրանց հետ, ընդգծում է Տիգրանը։

Realpolitik

Ֆրանսիա–Թուրքիա և Ֆրանսիա–Ադրբեջան հարաբերությունները հիմնված են նախևառաջ գործարար կապերի և ներդրումային ծրագրերի վրա։ Հայաստան–Ֆրանսիա բարեկամությունը մեծապես զգայական հիմքեր ունի. Հայաստանում եղել է և կա ֆրանսիական հումանիստական մտքի և մշակույթի խորը գնահատանք։ Սա շատ կարևոր է, բայց կա նաև ավելորդ խանդավառություն, որով Հայաստանում դիմավորում են Ֆրանսիայի ղեկավարների ելույթները հօգուտ Հայաստանի, նշում է Տիգրանը։

Նույնը վերաբերում է Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարություններին Ղարաբաղի մասին։ Բրյուսելը քննադատում է ատելության խոսքը, բայց ոչինչ չի անում դրա դեմ, մինչդեռ ԵՄ մի շարք երկրներ,իրենց շահերից ելնելով, շարունակում են ադրբեջանամետ քաղաքականությունը։

«Պետք է հստակ գիտակցենք, թե որտեղ է, որ Ֆրանսիան ու ԵՄ–ն կարող են ու ցանկություն ունեն ինչ-որ բան անել, և որտեղ հայտարարություններից այն կողմ բան չսպասենք։ Քննադատական հայացքն է, որ մեզ պակասում է (և որն, ի դեպ, ֆրանսիական մշակույթի անբաժանելի մասն է)», – նշում է Տիգրանը։

Ինչու են Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել մեկնել Շուշի

Նույն կերպ այն պակասում է ֆրանսահայ կուսակցական կառույցների մոտ, երբ հայացք են գցում Հայաստանին։ Ավանդական կուսակցությունները (ՀՅԴ և այլն) երկրորդում են Հայաստանի իրենց կուսակիցների քարոզչությունը` առանց ընկալելու Հայաստանի իրականությունը։ Ցավալի է, որ ինչպես Հյաաստանում, այնպես էլ Սփյուռքում այնպես էլ չձևավորվեց միմյանց խնդիրներն ըմբռնելուև քննելու մշակույթը, ընդգծում է Եկավյանը։

Որպես հետևանք`  թուլացել են նաև համայնքային կառույցները (առաջին հերթին` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեն` CCAF-ը), որոնք կարող էին ամրապնդել ներդրումային և քաղաքական համագործակցությունը։ Ընդհանուր այն պիտի ավելի շատ հիմնված լինի փոխադարձ կախվածության ու շահերի ըկնալման վրա, եզրափակում  է Տիգրանը։

Այս խնդիրները Տիգրանը նախատեսում է ներկայացնել իր նոր գրքում, որի վրա արդեն սկսել է աշխատել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն