Երևանի երթուղայիններում կարգելվեն ծոպավոր վարագույրները, խաղալիքները, խաչերն ու զարդերը

© Sputnik / Aram NersesyanПерегруженная автобусная остановка в Ереване
Перегруженная автобусная остановка в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետարանի խոսնակը զգուշացնում է, որ կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Այսուհետ Երևանի երթուղայինների ու ավտոբուսների վարորդների խցիկը չպետք է զարդարված լինի տարատեսակ խաղալիքներով, զարդերով, սրբապատկերներով։ Նման որոշում է կայացրել Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ում տեղեկացրել է որոշման մասին։

«Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլևայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները և վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել», - գրել է նա։

Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության, տեղեկացնում է քաղաքապետարանի խոսնակը։

Հուլիսի 1-ից Երևանում ևս մեկ երթուղի կաշխատի կոմպակտ դասի նոր ավտոբուսներով

Լրահոս
0